Վրաստանի ԱԳՆ-ը դատապարտել է ՌԴ-ի ու Հարավային Օսիայի միջև ստորագրված պայմանագիրը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին մեկնաբանել է այսօր Մոսկվայում Ռուսաստանի ու Հարավային Օսիայի միջև Պետական սահմանի մասին պայմանագիր ստորագրելը:

Բերուչաշվիլին հայտարարել է, որ այդ պայմանագիրը հանդիսանում է Վրաստանի տարածքային ամբողջականության ու միջազգային սկզբունքների խախտում. «Դա Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքային ամբողջականության ու միջազգային սկզբունքների խախտում է, որին պետք է հաջորդի միջազգային հանրության ադեկվատ արձագանքը»:

Ընթացիկ տարվա հունվարի 23-ին ՌԴ Պետդուման վավերացրել է Աբխազիայի հետ դաշնակցության ու ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը, որը 2014 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտիննն ու Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան:

Տեսանյութեր

Լրահոս