«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր՝ փետրվարի 25-ին, տեղի է ունեցել 2 միլիոն 100 հազար դոլարի առքուվաճառք։ Դոլարի միջին փոխարժեքը կազմել է 479.63 դրամ։
«Դա ամենահետաքրքիր մասն է: Որպես դերասան՝ բացասական կերպարով ներկայանալը հեշտ չէր. երկար ու բարդ աշխատանք էր պահանջում: Կարծում եմ՝ դերասանի մասին որոշակիորեն կարծիք է ձևավորում, եթե կարողանում է դա անել,- ասաց նա ու նկատեց, որ իր կարծիքով՝ հանդիսատեսն իրեն նորովի կճանաչի: -Ես ամեն ինչ արել եմ, որ այդպես լինի, այս դեպքում՝ հակառակ կողմ եմ ցույց տվել»:
Փետրվարի 15-ին, ժամը 23.30-ին, Գյումրի քաղաքի բնակչուհի Սուսաննա Մ.-ն ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր տվել, որ ճաշասենյակի պատուհանի ապակին կոտրելով՝ տնից գողացել են ոսկյա զարդեր` պատճառելով մոտ 4 միլիոն 800.000 դրամի նյութական վնաս:
Բեռնափոխադրումներով զբաղվող DHL ընկերությունը ուշադրությամբ հետևում է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) կազմում ինտեգրման գործընթացին: Այս մասին նշվում է ընկերության երևանյան գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
Իջեւանի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Վազգեն Մարգարյանը դիմել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչություն, հայտնել, որ 2003-2013թթ. Իջեւանի նախկին հիվանդանոցի տարածքում գտնվող ավտոտնակների(այն սեփականության իրավունքով պատկանում է Իջեւանի ԲԿ-ի նախկին տնօրեն, Վազգեն Մարգարյանից առաջ բժշկական կենտրոնը ղեկավարած Հրաչյա Ներսիսյանի կնոջը)էլեկտրաէներգիայի ծախսի գումարները վճարվել են Իջեւանի ԲԿ-ի հաշվին:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Իմ տպավորությամբ՝ Հայաստանում կա ճգնաժամ, այն համակարգային է, աշխարհի միակ ուժը, որ Հայաստանում ճգնաժամը չի տեսնում, դա Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով Ազգային ժողովում քննարկվող «Կառավարման ճգնաժամի մասին» նախագծի մասին՝ ասաց «Նոր Ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը:
«Ադրբեջանում հայտնված քանի՞ հայազգի քաղաքացիական անձինք են ադրբեջանցիների կողմից ահաբեկիչների ոճով տեսախցիկների առջև նվաստացվել, ապա՝ սպանվել։ Կամ այդ ի՞նչ մարդասիրությամբ էին առաջնորդվում Բաքվում, երբ մերժում էին միջազգային կառույցների, ներառյալ՝ Կարմիր խաչի, ԵԱՀԿ-ի, եռանախագահների կոչերը` պայմանններ ստեղծել խոցված ուղղաթիռի անձնակազմի աճյունների տարհանման համար»։
Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բավարարվել է տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչների դիմումը՝ նշանակված փորձաքննություններին մասնակցելու վերաբերյալ։
Ջրային բուժումը որքան հեշտ է, այնքան էլ արդյունավետ է։ Օգտագործեք ճապոնական այս մեթոդը և մեկ ամսվա ընթացքում կլուծեք արյան ճնշման հետ ունեցած խնդիրները, 30 օրվա մեջ կլավացնեք ինքնազգացողությունը՝ շաքարախտի դեպքում, 10 օրվա մեջ կմոռանաք գաստրիտի մասին, օրգանիզմից կմաքրեք տոքսինները։ Այս մեթոդը չունի կողմնակի ոչ մի ազդեցություն։
Մեկ միլիոն՝ հորաքրոջ բանկային քարտից:
«Պետք է ունենալ ծրագիր, որը պետք է բաժանված լինի փուլերի, որտեղ, ասենք, եռամսյակային բոլոր ոլորտներում պետք է լինեն գրված միջանկյալ սպասվող արդյունքները, և այդ արդյունքները չհանձնելու դեպքում՝ գլխով պատասխանատուների անուն- ազգանունները: Այսինքն՝ բոլոր ապագա նախարարները պետք է գլխով պատասխան տան, և այդ ազգանունները պետք է հրապարակված լինեն նախապես»,- ասում է կառավարման փորձագետը:
Անցյալ տարի օգոստոսին իմ գրած խմբագրականում նախազգուշացրել էի, որ ամերիկահայ համայնքը և բարի կամքի տեր բոլոր մարդիկ կբոյկոտեն «Անհեսեր բուշ», «Բոինգ», «Շևրոն», «Ինթըրփրայս ռենթ է քար», «Ջեներալ էլեկտրիկ», «Գոլդման սաքս», «Գուգլ», Լոս Անջելեսի օդանավակայան, Ֆուտբոլի ազգային լիգա, Օքլենդի նավահանգիստ և «Յունայթեդ էյրլայնս» ընկերությունների ապրանքներն ու ծառայությունները, եթե նրանք չեղյալ չհամարեն իրենց պայմանագրերը Թուրքիայի տխրահռչակ լոբբիստական վարձու ընկերություններից մեկի՝ «Գեբարդ գրուպի» հետ:
Փետրվարի 26-28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 1-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Վրաստանի Ազգային բանկի նախագահ Գեորգի Կադագիձեն վստահ է, որ լարիի փոխարժեքը կկայունանա մոտ ժամանակներս:
Հ.Աբրահամյանը հորդորեց բոլորով միասին խնդրին լուծում տալ, առավել ևս, որ ընդդիմությունը վերահսկողական ֆունկցիա է ուզում: Նա նշեց, որ ապրիլին լրանում է իր պաշտոնավարման մեկ տարին. «Թող որևէ մեկը ասի, որ որևէ բիզնես եմ արել, կամ սերտաճած եմ»: Ըստ նրա՝ մարդիկ անհիմն խոսում են, իսկ անհիմն խոսակցությունները որ շրջում են երկրում, շատ փչացնում են մթնոլորտը:
Այս մասին հայտարարել է փաստաբան Էլչին Գամբարովը:
Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ ՄԱԿ-ը, որի անդամ է ՀՀ-ն և պարտավոր է կատարել հանձնարարությունները, ՀՀ դեսպան Շարլ Ազնավուրի միջոցով ՀՀ կառավարույանը 3 անգամ նամակ է փոխանցել՝ կապված Մարտի 1-ի դեպքերի հետ՝ պահանջելով 2 հարցի պատասխան՝ ինչպիսի՞ պատժամիջոցներ են կիրառվել անհամաչափ ուժ կիրառողների հանդեպ և ի՞նչ միջոցներ են ձեռնակվել տուժողներին համարժեք փոխհատուցում տալու համար: Ընդ որում, նրա խոսքով, Շավարշ Քոչարյանը, ըստ էության, իրեն պատասխան չի տվել խնդրի հետ կապված:
Ադրբեջանի ժողովուրդն արժանի չէ ավելի լավ իշխանության:
Փետրվարի 25-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:
Նա նշել է, թե Գյումրի է եկել՝ ցավակցելու հունվարի 12-ին տեղի ունեցած դաժան սպանության հետևանքով Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների մահվան կապակցությամբ:
Բանակցությունների ընթացքում տեսնելով, որ իր հանցավոր մտադրությունը ձախողվում է, և ոստիկանության աշխատակիցներն արդեն իսկ շրջապատում են՝ պատանդ վերցրած ոստիկանին թողնելով պահակետում՝ Իսպիրյանը դիմել է փախուստի։ Բացատրական աշխատանքների արդյունքում՝ ժամեր անց նա հանձնել է հափշտակած հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակը:
«Ասում են՝ իրավիճակն այնքան սարսափելի չէ, ինչքան թվում է, բայց ասում են՝ սատանան էլ այնքան սարսափելի չէ, ինչքան թվում է: Թիվն անշեղորեն աճում է: Երևանում գործում է դիմակավորված անձանց բանդա: Ամեն անկյունում 4 տեսախցիկներ կան: Ո՞նց է, որ չեն ֆիքում, թե էդ բանդաները որտեղից եկան, ուր գնացին: Ստացվում է, որ դրանք կազմակերպում է կառավարությունը, Սերժ Սարգսյանը: Երբ առևանգում, տանում, ծեծում ու խոշտանգում են մարդուն, որը դեմ է իշխանությանը, ապա այդ կամերաները օգտագործում եք հանցագործությունները կազմակերպելու համար: Հայտնի պատգամավորն ասել է՝ մուրճն էլ է ձեր ձեռքը, նալն էլ: Փողն էլ վերցրել եք: Ինչո՞ւ չեք բացահայտում»,- հայտարարեց Ն.Փաշինյանը:
Յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկված ուսումնական օրերի ընդհանուր թվին համապատասխան, ուսանողները կվճարեն սահմանված ուղևորավարձի 70 տոկոսը՝ ձեռքբերելով պետական ֆինանսական աջակցությամբ տրամադրվող համապատասխան քանակի կտրոններ, որոնք կտրամադրվեն ամսվա կտրվածքով՝ հաշվի առնելով տվյալ ամսվա ուսումնական օրերի քանակը:
«Վերջին շրջանում արդիական է դարձել հատուկ մասնագետների միջոցով ճշմարտությունը վեր հանելը և փաստաբաններիս համար դա շատ կարևոր գործիք է»,- նշել է Արա Զոհրաբյանը: Նրա խոսքով Փորձաքննությունների ազգային բյուրոն տրամադրված է իրենց հնարավորությունները ի նպաստ դնել փաստաբաններին: Այսինքն փաստաբաններն էլ կկարողանան արտադատական կարգով փորձաքննությունների համար դիմել և ստանալ հետազոտությունների արդյունքներ, որը կհեշտացնի փաստաբանների աշխատանքը:
Երկրում բոլոր որոշումներն ընդունում է անձամբ պետության ղեկավարը:
«Դուք խա՞ղ եք անում 250 մլն դոլար պարտքի հետ, երբ ֆիքսված մարժայով է աշխատում: Համարձակվում եմ նշել այս ամբիոնից, որ համատարած թալանում են…
«Եթե ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման գործընթացը դրական ընթացք ստանա, և Ուկրաինան կատարի իր պարտավորությունները, կփոխվի ողջ Ուկրաինայի կառուցվածքը, Դոնեցկն ու Լուգանսկը երկրում որոշումների ընդունման վետոյի իրավունք կստանան, կմասնակցեն ակտիվորեն երկրի կյանքին: Կարգավորման այս սցենարը կարող է տարածվել նաև ԼՂ հակամարտության վրա»:
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ երեկ՝ փետրվարի 24-ին, Երևանում 19-ամյա Տիգրան Ավագյանի կողմից Toyօta Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենայով Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 57-ամյա Սուրեն Բաղեյանի վրաերթից:
Փետրվարի 24-ին, ժամը 10.20-ին, Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Արմեն Ս.-ն: