ՀՀ կառավարությունը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարել է նախարարության համակարգի պետական ընկերությունների նախորդ տարիների գործունեության արդյունքով հաշվարկված՝ ՀՀ պետբյուջե վճարման ենթակա շահութաբաժնի վճարումից հետո ընկերությունների տրամադրության տակ մնացած և չբաշխված շահույթի հաշվին ապահովել ավելի քան 1.5 մլրդ դրամի վճարումը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին որպես անապահով ընտանիքների կողմից 2013թ. հուլիսի 7-ից մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում սպառված բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցման գումարի վճարում:
Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների հարազատները փետրվարի 12-ին Շիրակի մարզի դատախազության մոտ տեղի ունեցած բողոքի ժամանակ պահանջել էին, որպեսզի ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը գնա Գյումրի և պատասխանի իրենց հուզող հարցերին: Նրանք պահանջել էին, որպեսզի Գ. Կոստանյանը Գյումրի մեկնի այսօր՝ փետրվարի 26-ին:
Կոսաչևը Հայաստանն անվանել է Ռուսաստանի ամենամոտ գործընկեր:
2003-ի ամռանը Երևան-Նուբարաշեն խճուղում 3 անձանց սպանության մեղադրանքով հետախուզվողներից ևս մեկին հայտնաբերեցին Վոլգոգրադում և տեղափոխեցին Հայաստան:
«Ո՛չ Հայաստանի և ո՛չ էլ Ադրբեջանի իշխանությունները պատրաստ չեն որևէ քայլ իրականացնել իրար ընդառաջ` վախենալով հանրային արձագանքից: Սա այն իրավիճակն է, որը հենց իրենք են իրենց համար ստեղծել»,- ասաց Ռիչարդ Կոզլարիչը:
«Մենք, մնալով զոհի հիվանդագին ստատուսի մեջ, կարծես մի տեսակ երկարաձգում ենք այդ սգի հանգամանքը: Վշտի մեջ եղած մարդը երբեք ռացիոնալ որոշումներ չի կայացնում, վշտի մեջ եղած ժամանակ երբեք մենք չենք կարողանում իրատեսական գնահատել իրականությունը և մենք կարող ենք շատ ավելի դեպրեսիվ, հուզական տեսանկյունից նայել խնդիրներին»:
ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյանը, ով մասնակցում է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հարցազրույցի փուլին, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ կարող էր ավելի լավ մասնակցել մրցույթին:
Պաշտոնական վիճակագրությանը ծանոթանալով` մարդ երբեմն լուրջ տարակուսանքների մեջ կարող է ընկնել։ Ներկայացված պատկերն իրականությունից կարող է այնքան տարբերվել, որ չհասկանա` ի՞նքը Հայաստանում չի ապրում, թե՞ տվյալները կազմողներն ու ներկայացնողները։
Պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Այսօր ԱԺ նիստում «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության Լևոն Զուրաբյանը էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանից հետարքրքվեց, թե ինչո՞ւ օրենքում` ըստ ոլորտների տարբերակում չկա: Նա նշեց, որ ոսկու, շինանյութերի կամ հագուստի առևտրով զբաղվողները շատ դժվար են կարողանում փաստաթղթավորում ապահովել և, ըստ էության, իրենց համար շահութահարկը 3%-ից կբարձրանա 5%:
Գլխավոր շտաբն ընդգծել է, որ RF-4E/TM ինքնաթիռները թռիչքի ժամանակ չեն ենթարկվել արտաքին ազդեցության, չեն բախվել միմյանց և եղել են տեխնիկապես սարքին վիճակում:
Կառավարության տնտեսական թիմն արդեն իսկ հայտարարել է, որ պլանավորում է վաճառել պետական հաշվառման տակ ընկած մի շարք օբյեկտներ՝ 2-3 ամսում բյուջեն 300-350 միլիոն դոլարով համալրելու համար:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը 2015 թվականի պետական բյուջեից 6 000 000 դրամ կհատկացնի հիմնականում Սարսանգի եւ Մատաղիսի ջրամբարներում ձկան պաշարի պահպանության եւ վերարտադրության համար:
Փետրվարի 26-ին, ժամը 13.11-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան-Զովունի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարերի օգնությունը:
Ազգային ժողովի նիստում այսօր քննարկվում է «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Ինչպես ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, առաջարկվում է ՓՄՁ-ների 58.35 մլն դրամի շեմը բարձրացնել մինչև 113.4 մլն:
«Սկզբում այնքան էլ երջանիկ չէր մեզ հանդիպելու համար: Նույնիսկ վրդովված էր, բավականին տհաճությամբ ընդունեց քաղաքացիների պատրաստած կարտոֆիլով նվերը: Զրույցի ընթացքում վստահեցրեց, որ թյուրիմացություն է եղել. ինքը չի ցանկացել վիրավորել կանանց եւ աղջիկներին: Հիմնականում հերքելու քաղաքականություն էր տանում: Բայց այնուհետեւ ներողություն խնդրեց ակցիայի մասնակիցներից եւ խոստացավ պաշտոնապես ներողություն խնդրել իր վիրավորական արտահայտության համար»:
Այս մասին ադրբեջանական ANS հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը:
ԱՄՆ դեղորայքի եւ սննդամթերքի վերահսկողության վարչությունը (Food and Drug Administration, FDA) հավանության է արժանացրել վարիկոզի բուժումը Medtronic – VenaSeal ընկերության սարքավորման միջոցով, որը կատետերի օգնությամբ հատուկ նյութով է լցնում ախտահարված երակները:
Օրերս ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացված ահազանգը Մերձավան գյուղի բնակչուհի Գոհար Ա.-ից էր: Վերջինս իր տունը տվել էր վարձակալության, սակայն վարձակալները ոչ միայն չեն վճարել վարձավճարը, այլև տնից գողացել են իր համակարգիչը:
ԵԿՄ հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը պատերազմից հետո ԵԿՄ ներկայիս նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի մասին ասել է. «Ուզում եմ որպեսզի քո, մեր ընկերներն իմանան. դու հերոս ես, Մանվել: Ու եթե էս երկիրը պետք է միակ կենդանու մարդուն հերոսի կոչում տա՝ առաջիններից մեկը դու ես: Էդ բանը գիտի նախագահը, գիտեմ ես…»:
Գարիբաշվիլին ընդունել է, որ գործող կառավարության սխալներից մեկը եղել է պետական գերատեսչությունների աշխատակիցներին մեծ պարգևավճարներ տալը:
Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանն արժանացել է «Ֆեմիդա» իրավաբանական միջազգային մրցանակին:
Փետրվարի 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
«Ես ինձ մեղավոր չեմ համարում, առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում։ Ցույցին մասնակցել եմ, չգիտեմ՝ ինչն եմ խախտել, երեւի փողոցը փակելու համար։ Ես ոչ մի բան չեմ արել։ Տեսանյութեր ցույց տվեցին, որտեղ ես կանգնած եմ ժողովրդի մեջ։ Երեկ տոմս էի գնել ՌԴ մեկնելու համար, էսօր տոմսս հետ եմ տվել։ Վնասի փոխհատուցում էլ չգիտեմ՝ ումից պահանջեմ»:
ԵՄ-ը պատրաստ և ունակ է Ռուսաստանի դեմ սահմանել տնտեսական նոր պատժամիջոցներ:
Այն բացառապես իրականացվելու է ԵԱՀԿ-ի դիտարկման ներքո:
Ուկրաինան կտրականապես դատապարտում է ինքնահռչակ հանրապետություն Հարավային Օսիայի հետ Ռուսաստանի կողմից այսպես կոչված «սահմանի մասին» պայմանագիր ստորագրելը:
Աբաշիձեի ու Կարասինի վերջին հանդիպումը Պրահայում տեղի էր ունեցել 2014 թվականի հոկտեմբերի 16-ին:
Փետրվարի 26-ին, ժամը 09.58-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գայի փողոցի տեխնոլոգիական կենտրոնին հարակից կոշիկի վերանորոգման կրպակում:
Նախաձեռնության հեղինակներն ընդգծել են, որ այդ քայլն ուղղված է երկրի նախագհի անունը հավերժացնելուն: