Բաքվի Վերաքննիչ դատարանը մերժել է Լեյլա Յունուսի բողոքը
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` Բաքվի Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է իրավապաշտպան Լեյլա Յունուսի բողոքը` կապված ավելի վաղ իր կալանավորման ժամկետը երկարաձգելու հետ:
Այս մասին հայտարարել է փաստաբան Էլչին Գամբարովը: Մեկ շաբաթ առաջ Բաքվի շրջանային դատարանը Լեյլա Յունուսին կալանքի տակ պահելու ժամկետը երակարաձգել էր 5 ամսով` մինչև հունիսի 28-ը:
Լեյլա Յունուսին կալանավորել են 2014 թվականի հուլիսի 30-ին: Նա մեղադրվում է պետական դավաճանության և տնտեսական բնույթի մի շարք հանցանքների մեջ:
Նա հերքում է այդ բոլոր մեղադրանքները և կարծում է, որ իրեն հալածում են քաղաքական դրդապատճառներով: Amnesty İnternational միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Լեյլա Յունուսին ճանաչել է որպես «խղճի բանտարկյալ»: