Բաժիններ՝

Խորեն Լևոնյան. «Կարծում եմ՝ հանդիսատեսն ինձ նորովի կճանաչի»

Դերասան Խորեն Լևոնյանը խաղացել է «Россия» հեռուստաալիքի պատվերով նկարահանված 4 մասից բաղկացած նոր մարտաֆիլմում, որը կոչվում է «Правила охоты. Штурм»: «HK productions»-ի մասնակցությամբ «Berg sound» ընկերության արտադրած ֆիլմի բեմադրող ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է, սցենարի հեղինակը և պրոդյուսերը՝ Միխայիլ Պողոսովը: Այն եթերում կլինի փետրվարի 28-ից:

ESem.am-ի հետ զրույցում Խորենը մի շարք բացահայտումներ է արել ֆիլմի ու կերպարի մասին:) 25 օրում նկարահանված ֆիլմում հեռուստադիտողներն առաջին անգամ դերասանին կտեսնեն չար կերպարով:

«Դա ամենահետաքրքիր մասն է: Որպես դերասան՝ բացասական կերպարով ներկայանալը հեշտ չէր. երկար ու բարդ աշխատանք էր պահանջում: Կարծում եմ՝ դերասանի մասին որոշակիորեն կարծիք է ձևավորում, եթե կարողանում է դա անել,- ասաց նա ու նկատեց, որ իր կարծիքով՝ հանդիսատեսն իրեն նորովի կճանաչի: -Ես ամեն ինչ արել եմ, որ այդպես լինի, այս դեպքում՝ հակառակ կողմ եմ ցույց տվել»: Ըստ Խորենի՝ բարի հերոսների մարմնավորելն ինչ-որ չափով ավելի հեշտ է:

Գլխավոր դերերում ներկայանում են Խորեն Լևոնյանը, Յուրի Կորմուշինը, Դմիտրի Կլեպատսկին, Դավիթ Կացարավան: Դերասանը նշեց, որ այս ֆիլմում բոլորն իր համար նոր խաղընկերներ են:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս