
DHL ընկերությունը՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին

Բեռնափոխադրումներով զբաղվող DHL ընկերությունը ուշադրությամբ հետևում է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) կազմում ինտեգրման գործընթացին: Այս մասին նշվում է ընկերության երևանյան գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
«Ռազմավարական ճիշտ որոշումները, որոնք ժամանակին կայացրել է ընկերության ղեկավարությունը, թույլ են տվել գործի դնել Մոսկվայում DHL-ի գլխավոր գրասենյակի ռեսուրսները՝ Հայաստանից եւ դեպի Հայաստան բեռների տեղափոխման համար:
DHL-ի ամենօրյա բեռնատար չվերթը, որ Գերմանիայի տեսակավորման կենտրոնից ընկերության բեռները տեղափոխում է դեպի Ռուսաստան, այժմ Հայաստանի համար էլ է բեռներ տեղափոխում, ինչը առնվազն 25%-ով կրճատում է տեղափոխման ժամանակը (Եվրոպայում երեկ ընդունված ապրանքը վաղը արդեն Հայաստանում կլինի):
Բացի այդ, ԵՏՄ անդամ երկրների միջեւ եղած ապրանքաշրջանառությունը կատարվում է առանց մաքսային վերահսկման»,- հայտարարել է ընկերությունը: