Բաժիններ՝

Քրեական գործեր Իջեւանի ԲԿ-ի նախկին տնօրենի և քաղաքապետի նկատմամբ

Tesankyun.am-ը գրում է. Իջեւանի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Վազգեն Մարգարյանը դիմել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչություն, հայտնել, որ 2003-2013թթ. Իջեւանի նախկին հիվանդանոցի տարածքում գտնվող ավտոտնակների(այն սեփականության իրավունքով պատկանում է Իջեւանի ԲԿ-ի նախկին տնօրեն, Վազգեն Մարգարյանից առաջ բժշկական կենտրոնը ղեկավարած Հրաչյա Ներսիսյանի կնոջը)էլեկտրաէներգիայի ծախսի գումարները վճարվել են Իջեւանի ԲԿ-ի հաշվին: Այդ խախտումները բացահայտվել են Իջեւանի ԲԿ-ում 2014թ. կատարված աուդիտի արդյունքում:

Վ. Մարգարյանը չցանկանալով իր վրա վերցնել այդ խախտման պատասխանատվությունը՝ դիմել է իրավապահներին: Հ. Ներսիսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասով:

Այդ քրեական գործի շրջանակներում կատարվել են գործողություններ, անշարժ գույքի կադաստրի Տավուշի մարզային ստորաբաժանումից(որի պետի պաշտոնակատարն է Իջեւանի նախկին քաղաքապետ, Հ. Ներսիսյանի եղբայր Վարուժան Ներսիսյանը ) ոստիկանները առգրավել են հիշյալ տարածքի սեփականության վկայականը:

Հրաչյա Ներսիսյանը դիմել է ոստիկանության Իջեւանի բաժին,հայտնելով, որ Իջեւանի քաղաքապետարանը քաղաքային զբոսայգու տարածքում երկարաժամկետ վարձակալության տարածք է տրամադրել Իջեւանի բնակիչներից մեկին, այդ տարածքը համընկել է 2006թ.-ին իրեն սեփականության իրավունքով տրամադրված տարածքի հետ: Ոստիկանության Իջեւանի բաժինը այդ հայտարարության հիման վրա քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով:

Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի վկայությամբ՝ ինքը տեղյակ չի եղել, որ ոստիկանության Իջեւանի բաժինը իր նկատմամբ քրեական գործ է հարուցել: Քաղաքապետն այդ մասին իմացել է այն ժամանակ, երբ քրեական գործն ուղարկվել է Տավուշի քննչական վարչություն: Քաղաքապետն ասաց, որ ոստիկանության Իջեւանի բաժնի պետ Կարեն Հակոբյանը իր հանդեպ քրեական գործ է հարուցել, քանի որ ինքը բողոքում է Իջեւանում ծառերի, գիշերային լուսավորության լամպերի գողությ ան եւ քաղաքին վնաս պատճառած այլ չբացահայտված հանցագործությունների կապակցությամբ:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս