
Արագած Ախոյանը՝ ԲՀԿ-ից հեռանալու մասին. «Ես վախեցած չեմ»

Այսօր ԱԺ-ում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լքած Արագած Ախոյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, թե չնայած դուրս է եկել ԲՀԿ-ից, բայց շարունակում է մնալ ԱԺ խմբակցության անդամ՝ մանդատը պահպանելու համար, բայց լինելու է անկախ պատգամավոր:
168.am-ի հարցին ի պատասխան, թե ճնշումներ են եղե՞լ նման որոշում ընդունելու համար, Ախոյանը հայտարարեց, թե ոչ մի ճնշում չի եղել: