«Ռուսաստանի ուզածը պարզ է՝ ԼՂ-ում «խաղաղարարների» տեղակայում, իսկ դրա անհնարինության դեպքում` շարունակական անկայունություն»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր, քաղաքագետ Արմեն Գրիգորյանն` անդրադառնալով Արևմուտք-Ռուսաստան առճակատման պայմաններում ԼՂ հակամարտության գոտում փոխզիջման հասնելու հնարավորության մասին հարցին:
«Որդիս միտումնավոր է ընտրվել, ինքը Ասկերան ծառայած, երկու դիվերսիա հետ մղած, պարգեւատրված տղա է: Ես՝ ազատամարտիկ: Մենք ոչ մի վատ բան չենք արել, մեր պահանջն արդար է: Ամբողջ գյուղը ոտքի է ելել մեկ մարդու նման, ես եմ խնդրել, աղաչել, ժամանակավորապես լռեցրել, ու եկել են դատախազի հետ հանդիպելու: Եթե ինձ դրական պատասխան չտան եւ որդուս ազատ չարձակեն, ապա այլեւս ես ոչ մի բան ու ոչինչ չեմ զսպի»:
«Եթե նշում ենք, որ 2008թ. կամ 2013թ. նախագահական ընտրությունները կեղծվել են, ինչը բացարձակ ճշմարտություն է, ապա պետք է արդար եւ անկեղծ լինել ավելացնելու համար, որ ընտրողների ձայները գողանալու միջոցով իշխանությունը բռնազավթելու ավանդույթը ձեւավորվել է 1996թ. նախագահական ընտրություններով, ինչը անընդմեջ կատարելագործվել է հաջորդ ընտրությունների ժամանակ: Կդժվարանամ վկայակոչել մեկ այլ պետության, որտեղ օրվա իշխանությունը, կեղծիքների եւ բռնությունների դիմելով, թույլ չի տվել հաղթած թեկնածուին անցնել իր պարտականությունների կատարմանը՝ նորից զավթելով իշխանությունը, ինչպիսին Հայաստանն է»:
Մասնավորապես, դիզելային վառելանյութը շահառուներին է վաճառվելու մեկ լիտրը 350 դրամով, ազոտական պարարտանյութի մեկ պարկը՝ 6 հազար, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի մեկ պարկը՝ 7 հազար դրամով:
Այսօր ԲՀԿ հրավիրած ոչ իշխանական քաղաքական ու հասարակական խորհրդաժողովի ժամանակ ՄԻԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը խոսեց տնտեսական խնդիրների, համակարգային խարդավանքների մասին, հիշատակեց Տիգրան Սարգսյանի գործունեությունը, 500 մլն ռուսական վարկը, որը փակելու համար շտապեցին եվրապարտատոմսեր թողարկել ու հայտնի չէ, թե փողն ուր է գնացել:
«Նոյյան տապան» գործակալության տնօրեն Տիգրան Հարությունյանը ծեծի ենթարկված լրագրողի մասին մեր հարցմանն ի պատասխան ասաց, որ նրա հետ, իբրև լուսանկարիչ և օպերատոր համագործակցում են մոտ 6 ամիս, նրան համարում է ակտիվ և հետաքրքրասեր երիտասարդ և բոլոր թեժ կետեր ուղարկում են նրան:
«Դատապարտված է այն իշխանությունը, որ միայն իր մասին է մտածում: Մեզ պետք են արմատական փոփոխություններ, տանուլ ենք տալիս: Պետք չի կառչել կյանքի փեշից: Կյանքը հարստություն չէ, որ պետք է պաշտպանել: Կյանքը հարստություն է, որ պետք է կիսել հասարակության հետ: Ամեն մի հայ կարող է երջանիկ լինել, երբ դիմացի հայն է երջանիկ: Ով ունի շունչ, ով ունի ձայն, նա պետք բարձրաձայնի ճշմարտությունը: Մենք չենք ուզում, որ մեր սերունդները ստրուկ ապրեն»,- ասաց Մ.Եղիազարյանը:
«Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 4 կուրսանտներ, սպանելով իրենց ծառայակից Հայկազ Բարսեղյանին, նախ՝ ուսումնարանի բակում փոս են փորել՝ ցանկանալով թաքցնել դին, սակայն ավելի ուշ ինքնասպանության դրվագն են ծրագրել»:
Այսօր՝ փետրվարի 5-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հերթական հանդիպում-խորհրդակցությունն անցկացրեց Գյումրիում ռուսական զինվորական հրամանատարության հետ, որին ներկա էին ռուսական սահմանապահ զորքերի հրամանատար Ա. Շչադրինը, ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար Ա. Ռուզինսկին և այլ զինվորականներ:
«Ես շատ կարևորում եմ, որ այս դահլիճում նստած յուրաքանչյուրը գիտակցի պատասխանատվության իր չափը: Մեզնից յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ հաջողությունը կախված է յուրաքանչյուրի աշխատանքից: Սա բոլորիս գործն է` հետևաբար բոլորս կրում ենք պատասխանատվություն,միևնույն ժամանակ պետք է լինենք` պահանջատեր մեր առաջարկների և մեր տեսակետների համար»:
Հայաստանին պետք է նոր որակի իշխանություն, որը կազմված կլինի նո՛ր մարդկանցից՝ կրթված, նոր արժեքային համակարգով մարդկանցից, և հենց նրանք պետք է լինեն նոր և ուժեղ Հայաստանի դեմքը: Ես չեմ ուզում մի կուսակցությունը մեխանիկորեն փոխարինել մյուս կուսակցությամբ, կամ մի անձին` մյուսով: Ես ուզում եմ ստեղծել հնարավորություն, որ կրթված, գրագետ մարդիկ ոչ թե հուսահատ և չգնահատված հեռանան Հայաստանից, այլ դառնան Հայաստանի շարժիչը:
ՀՀ առաջին նախագահը կենսաթոշակ կստանա գործող նախագահի աշխատավարձի 80 տոկոսի չափով:
«Որքան ասում է՝ «Առաջ Հայաստան», այնքան խորն ենք գահավիժում: Գործող իշխանությունն անկարող է բարեփոխում իրականացնել, ձախողվել են արտաքին և ներքին բոլոր ոլորտներում»,- այսօր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավիրած ոչ իշխանական քաղաքական ու հասարակական խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց ՀԱԿ-ական պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
«Աշխարհում հաշվի են նստում այն իշխանության հետ, որոնք հարգում են իրենք իրենց, իսկ մեր իշխանությունները հասել են նրան, որ երկրի ճակատին դաջվել է ֆորպոստի կնիքը»,- ասաց Ն.Զոհրաբյանը:
Ռուզաննա Հակոբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորի լիազորությունները:
Հանրապետության ժամանակաշրջանում չեն գրանցվել նման բաներ և բոլոր շնորհակալ են:
Այսօր՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ, 34-ամյա Ստեփան Պողոսյանը Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանային համալիրի հարևանությամբ, իր վարած Toyota մակնիշի 71 OT 111 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին:
Այս պահին տեղի են ունենում երկու իրադարձություններ. Հիմնադիր խորհրդարանը փորձում է Հանրապտության հրպարակում բացօթյա ասուլիս անցկացնել, ինչին խոչընդոտում է Ոստիկանությունը, իսկ ԲՀԿ-ն խորհրդաժողով է անցկացնում:
Նրա խոսքով՝ ամենամեծ հարվածը հասցնում է ընտրությունների կեղծումը, և պետք չէ սեփական սխալները չնկատել և միայն ուրիշներին մեղադրել: Հակոբյանը նշեց, որ պատասխանատվությունը միայն իշխանության վրա պետք չէ դնել, դա շարժման անկեղծության մասին չի խոսի: «Նրանք այդքան մտավոր կարողություն չունեին՝ այդքան հանցագործություն կատարելու»,- ասաց Ռ.Հակոբյանը:
Մի խումբ լրագրողներ եւ ակտիվիստներ այսօր՝ փետրվարի 5-ին, հավաքվել են Գյումրիի դատախազության առջեւ եւ պահանջում են, որ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանն ընդունի իրենց եւ պարզաբանում տա, թե ինչ հիմքով են նախօրեին ձերբակալել Սառնաղբյուր գյուղի բնակիչ, 22-ամյա Մնացական Ալեքսանյանին։
ԵՏՄ-ը չպետք է շտապի միասնական սեփական արժույթի ներդրման հարցում:
«Աենակարևոր ուղերձը՝ ՀՀ-ին պետք է նոր որակի իշխանություն, որը կազմված կլինի նոր որակի մարդկանցից, կրթված, գրագետ, որ կլինեն ՀՀ դեմքերը»,- ասաց նա՝ կոչ անելով արտերկրում գտնվող լավ կրթությամբ հայ մասնագետներին վերադառնալ ՀՀ: Նա վստահեցրեց, որ իր միջոցներով կապահովի նրանց բարեկեցությունը:
Կառավարության շենքի դիմաց հավաքված տաքսի ծառայությունների վարորդները իրենց դժգոհությունն են հայտնում ՀՀ կառավարության կողմից կատարված լիցենզավորման կարգի փոփոխությունների, նոր օրենքի դեմ։ Նրանց հետ հանդիպելու էր գնացել ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ով լսելով բողոքները՝ ասել էր, որ ոչինչ չի փոխվելու և որևէ զիջման չեն գնալու:
Զավեն Շուշանյանի արտաքին տվյալներն են. հասակը մոտ 165 սմ, նիհարավուն կազմվածքով, մազերը՝ սպիտակ, ձախ ուսին առկա է կնոջ պատկերով դաջվածք, ձախ ձեռքին՝ ЗАВЕН գրառումով ռուսերեն դաջվածք։
Միխեիլ Սաակաշվիլին դեմ չէ գլխավորել Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոն:
Հիմնադիր խորհրդարանը այսօր ժամը 13:00-ին, ինչպես հայտարարել էին երեկ, Հանրապետության հրապարակում ավտոերթի են հավաքվելու: Այս պահին Հիմնադիր խորհրդարանի անդամներն իրենց ավտոմեքենաներով հավաքված են Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի շենքի առջև:
«Մարդկանց համբերությունը լցվել է արդեն»,- ասաց Ծառուկյանը՝ նշելով որ Գմումրիի դեպքերը, աննախադեպ գնաճը, լարվածությունը և այլ խնդիրները պետք է հուշեին իշխանություններին, որ ժողովուրդը կանգնած է հուսահատության շեմին, ինչ կարող է վերածվել անկառավարելի հզոր ալիքի: Ըստ նրա՝ պետք է տեր կանգնել հասարակության պահանջներին և առաջիկայում հսկայական հանրահավաքներ կլինեն հանրապետությունում:
Մենք պետք է Ուկրաինային աջակցենք բոլոր միջոցներով՝ ռազմական, քաղաքական ու ֆինանսական:
Հիմնադիր խորհրդարանից տեղեկացնում են, որ այսօր Հանրապետության հրապարակից բերման ենթարկված ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանին ոստիկանական մեքենայի մեջ ծեծի են ենթարկել։
Նրանք մեղավոր են ճանաչել ՔՕ 274-րդ (պետական դավաճանություն) հոդվածով: