Փետրվարի 4-ի լույսի 5-ի գիշերն ու ողջ օրվա ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շարունակել է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, որի արդյունքում ժամը 16:15-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբտեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասիմարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում էստացել զինծառայող, 1990թ. ծնված Շեքսպիր Մխիթարի Հակոբյանը:
Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Մոսկվայում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի երկկողմ հանդիպումը: Երկու երկրների կառավարությունների ղեկավարները բարձր են գնահատել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ներկա մակարդակը և քննարկել համագործակցության ընդլայնմանն ու խորացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ:
«Լիցենզավորման մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքների և ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաuտանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգ հաստատելու մասին» N 1471-Ն որոշմամբ հաստատված պահանջներին համապատասխան՝ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնելու համար իրավաբանական և ֆիզիկական անձինք լիցենզիա ստանալու համար պետք է դիմեն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն։
ՀՀ կառավարությունը իր այսօրվա նիստում հաստատել է ՀՀ մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակման ենթակա որոշ ապրանքների ցանկերը
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը tert.am-ի հետ զրույցում՝ խոսելով ռուսական լրատվամիջոցներում տարածվող տեղեկություններին, թե Վալերի Պերմյակովը չէր կարող զորակոչվել բանակ, քանի որ նա տառապում է հոգեբուժական հիվանդությամբ՝ օլիգոֆրենիայով, ասել է, թե դրանք լրատվամիջոցների տեղեկություններն են, ոչ՝ պաշտոնական:
«Այնպես չէ, որ եթե մարդը տառապում է շիզոֆրենիայով կամ օլիգոֆրենիայով, ուրեմն՝ ինքն ընդհանրապես անմեղսունակ է: Գործողությունը կատարելիս ինքը իրեն հաշիվ տվե՞լ է, կարողացե՞լ է կառավարել իր գործունեությունը, գործողությունները, դրանք փորձագիտական հարցեր են, որոնք տրվում են մասնգիտական մի քանի հոգուց կազմված հանձնաժողովի կողմից, որը մարդուն զննում է, որից հետո նոր եզրակացություն է տալիս»:
Սպիտակ տանն այս պահին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, մի շարք պաշտոնյաների, օրենսդիրների, հոգևորականների մասնակցությամբ ընթանում է ամենամյա աղոթի նախաճաշը: Նախաճաշին հրավիրված են Միացյալ Նահանգների ամենամոտ գործընկեր պետությունների ներկայացուցիչները:
Օրերս ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի 6-րդ բաժանմունքի ծառայողները Միկոյան փողոցի թիվ 5/5 հասցեի մոտից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Գարիկ Գ.-ին:
Երեկ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացավ ԵՏՀ խորհրդի անդրանիկ նիստը, որին մասնակցեց Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված խորհրդի անդամ, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը և ՀՀ պատվիրակության այլ անդամներ:
Ակնհայտ է, որ սույն ձերբակալության որոշումը կայացվել է ապօրինի հրամանի ներքո և Մնացական Ալեքսանյանը հատուկ ընտրված անմեղ կասկածյալ է:
Փետրվարի 6-7-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 8-10-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում հաստատել է պետպատվերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բուհերի ուսանողներին, օրդինատուրայում, ինտերնատուրայում, մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորողներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում տալու դեպքերը և կարգը:
168.am-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանն անդրադառնալով ադրբեջանցի բանտարկյալներին Ադրբեջան վերադարձնելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի կոչին՝ ասաց, որ հարցը կարելի է դիտարկել մի քանի հարթությունում: Ըստ նրա` ԼՂՀ իշխանություններին որևէ մեկը պաշտոնապես նման կոչով և պահանջով չի դիմել: «Համոզված եմ, որ չեն էլ դիմելու: Արարողակարգային ու իրավական տեսանկյունից եթե դիտարկենք, ապա մեզ որևէ մեկը չի դիմել»,- ասաց Դավիթ Բաբայանը` ակնարկելով, որ եթե չկա դիմում, չկա նաև պաշտոնական քննարկում:
«Թե ՀԱՊԿ-ն, թե ՀՀ-ում ռուսական ռազմակայանը բացառապես ռուսական շահերին են ծառայում և ՀՀ-ի համար անվտանգություն չեն ապահովում: Ավելին, ռուսական ռազմական ներկայությունը ՀՀ-ի համար լրացուցիչ վտանգներ է ստեղծում` թե տարածաշրջանում լարվածությունն ավելացնելով, թե ահաբեկչության վտանգ ստեղծելով»:
Գարիբաշվիլին հայտարարել է, որ կառավարությունը պետք է գազի գնի թանկացումից խուսափի առնվազն ներկա փուլում:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին:
Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում մեկնաբանելով Բերձորի մոտ հունվարի 31-ին տեղի ունեցած իրադարձությունները՝ ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն օրերս ասել էր, որ Բերձորի դեպքերից առաջ Հիմնադիր խորհրդարանի անդամներ Ժիրայր Սէֆիլյանին, Պավլիկ Մանուկյանին և Էմիլ Աբրահամյանին ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Յըլդըզի խոսքերով՝ ֆիլմի նկարահանման աշխատանքները մեկնարկելու են ապրիլին:
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները Թումանյանի Բաղրամյան փողոցի թիվ 9 շենքի բակից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1977 թ. ծնված Աշոտ Պ.-ին:
Ինչպես տեղեկացրել ենք, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի զինծառայող Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող երիտասարդներից մեկը՝ Գնել Թևոսյանը, նույն ինստիտուտի գնդապետ Զարմիկ Մարկոսյանի որդին է:
Համակարգող խորհրդի նիստը ողջույնի խոսքով բացեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Նա նշեց, որ շատ պատահական է իմացել Բերձորի դեպքերի մասին, ու շատ վիրավորված է իրեն զգում. «Ես սիրում եմ այս ազգը, այս ժողովրդին, ու մեզ սիրուն չի, որ այս խաղաղ երթը, այս տիպի վիրավորեն»
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր ժամանել է Կիև:
ՀՀ կառավարությունը որոշել է Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերով նախատեսված համապատասխանության գնահատման փաստաթղթերի միասնական ռեեստրի ազգային մասի ձևավորումն ու վարումն իրականացնող լիազոր մարմին սահմանել ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ը:
Հայաստանի Ազգային Պատկերասահից 168.am-ին հայտնեցին, որ Պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը ոչ թե ազատվել է աշխատանքից, ինչպես նշում են ոմանք, այլ՝ ըստ կարգի, թոշակի է անցել, քանի որ լրացել է նրա 65-ամյակը:
Սաակաշվիլին ընդգծել է, որ Վլադիմիր Պուտինի նպատակը դեպի Մերձդնեստր ցամաքային միջանցք բացելն է:
«Բոլորիս եզրահանգումը մեկն է՝ օր առաջ իշխանափոխություն: Հապաղելը երկիրը տանելու է վերջնական կործանման»,- այսօր ԲՀԿ հրավիրած ոչ իշխանական քաղաքական ու հասարակական խորհրդաժողովն ամփոփելով հայտարարեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ նշանակվել է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն:
Նա մանրամասնել է, որ կցանկանար իր այդ հայտարարությունը հասցեագրել նաև ռուսական կողմին, ով ցայժմ մտահոգված է այդ կապակցությամբ:
Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում ավարտվել է Լոռու մարզի բնակիչ Գ.Սիմոնյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։