
Գևորգ Սաֆարյանին ոստիկանական մեքենայի մեջ ծեծի են ենթարկել

Հիմնադիր խորհրդարանից տեղեկացնում են, որ այսօր Հանրապետության հրապարակից բերման ենթարկված ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանին ոստիկանական մեքենայի մեջ ծեծի են ենթարկել։
Այժմ նա գտնվում է Կենտրոնի ոստիկանությունում։ Նրա հետ է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը։