«Նոր միջանցքում լսեցի, որ Ծառուկյանը երբ օգտագործեց «արտահերթ նախագահական ընտրություններ» արտահայտությունը, վալիդոլի գները դեղատներում թռել են, «պամպերսների» էլ դեֆիցիտ է առաջացել»,- այսօր ԲՀԿ հրավիրած ոչ իշխանական և հասարակական ուժերի խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց Անդրանիկ Թևանյանը:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր՝ փետրվարի 5-ին, դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Սակայն ի տարբերություն նախորդ օրերի, երբ դոլարի առաջարկի ու պահանջարկի գինը չէին համընկնում, այսօր առաջարկ ընդհանրապես չի եղել։
«Յունիբանկում» մեկնարկում է նվերների մեծ խաղարկություն, որին կմասնակցեն 91 և ավելի օր ժամկետով ավանդ ունեցող մեր բոլոր ավանդատուները:
Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1986 թ. ծնված Միշա Ա.-ն, որը 2014 թ. մարտի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերի մեղադրանքով:
Գլխավոր զինդատախազությունը պահանջել է պատասխանատվության ենթարկել ինչպես զինկոմիսարիատի աշխատակիցներին, այնպես էլ Հայաստանում գտնվող ռուսական 102-րդ ռազմակայանի հրամանատարաներին:
Մի քանի ամիս առաջ էլ Գուսան Հայկազունն իմացավ ծանր հիվանդության մասին, որի բուժման համար մեծ գումարներ են պետք: Այսօր յուրաքանչյուրս կարող է աջակցել նրան:
ՀՀ ՏԿ և ԱԻՆ միգրացիոն պետական ծառայությունը մեկ տարվա ընթացքում Նիդերլանդներից հարկադիր վերադարձող Հայաստանի ամեն մի քաղաքացու տրամադրելու է առավելագույնը 1000 (մեկ հազար) եվրոյի աջակցություն՝ փոքր բիզնես սկսելու կամ աշխատաշուկա մուտք գործելու, ուսումնական և մասնագիտական վերապատրաստման կամ այլ կարիքների համար:
ՀՀ մշակույթի նախարարությունում այսօր տեղի է ունեցել Երևանի Կոմիտասի նորաբաց թանգարան-ինստիտուտի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը:
Մի շարք դեպքերում նա զորամասից ինքնակամ հեռացել է զենքը ձեռքին:
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հունվարի 29-ին կուրսանտ Հայկազ Բարսեղյանի դաժան սպանության մեջ մեղադրվող Գնել Թևոսյանը, ինչպես հայտնի է՝ նույն ինստիտուտի գնդապետ Զարմիկ Մարկոսյանի որդին է:
Այս մասին հայտարարել է Գերմանական տնտեսության արևելյան հանձնաժողովի նախագահ Էկհարդ Կորդեսը:
Օրինագծի հեղինակն Ուկրաինայի նախագահն է, ով հունվարի 16-ին օրինագիծը ներկայացրել է խորհրդարանի դիտարկմանը
«Փետրվարի 3-ին ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն իրեն թույլ է տվել զրպարտիչ և վիրավորական արտահայտություններ Հիմնադիր խորհրդարանի և դեպի Արցախ ավտոերթի մասնակիցների հասցեին: Նա, մասնավորապես, համոզմունք է հայտնել, որ Հիմնադիր խորհրդարանի անդամներն իրենց երթն իրականացրել են թուրք-ադրբեջանական փողերով»:
Փետրվարի 5-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ:
Մասնավորապես, Սուրիկ Խաչատրյանն իր առաջին ցուցմունքում, որը տվել է 2013թ. հունիսի 3-ին, հայտնել է, որ ավտոմեքենայի մեջ ինքն է նկատողություն արել Ավետիք Բուդաղյանին՝ վերջինիս հայհոյանքների համար: Այնուհետև նա նկարագրել է դեպքը:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:
«Հայաստանն ու Ադրբեջանն իրավունք ունեն կազմակերպել իրենց հարաբերությունները ՌԴ-ի և ցանկացած այլ երկրի հետ այնպես, ինչպես իրենք են ցանկանում: Արևմուտքը չպետք է միջամտի: Մյուս կողմից՝ ոչ էլ ՌԴ-ն պետք է միջամտի այն հարցին, թե ինչպես են Հայաստանն ու Ադրբեջանը կազմակերպում իրենց հարաբերությունները ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի և այլ կողմերի հետ»:
«Մենք պատմական ժամանակրշջանում ենք ապրում և սխալվելու որևէ իրավունք չունենք: Ստեղծված իրադրությունը թույլ չի տալիս և մենք այդ հնարավորությունը չունենք երկրորդ շանսն ունենալու»,- այսօր ԲՀԿ հրավիրած ոչ իշխանական քաղաքական ու հասարակական ուժերի խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Երդվյալ ազատամարտիկների անունից Ռ.Գևորգյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել համաժողովրդական շարժմանը և դրա մեծագույն առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:
«Վնասված ավտոմեքենաների սեփականատերերը հիմնականում համեստ սոցիալական դիրք ունեցող մարդիկ են, ուստի իրենց ուժերով չեն կարող վերականգնել վնասը, իսկ շարժումն օր առաջ կարիք ունի զինվելու նոր տեսախցիկներով: Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը կոչ է անում ֆինանասական աջակցություն ցուցաբերել հունվարի 31-ի ահաբեկչության հետևանքով շարժման մասնակիցների վնասները փոխհատուցելու, ինչպես նաև նոր տեսախցիկներ ձեռք բերելու նպատակով»,- ասաց նա:
«Այսօր՝ Հայաստանում ժողովրդի իշխանությունը յուրացրած հանցավոր բանդայի կամակատար ոստիկաններն իրենց բնորոշ ապօրինի մեթոդներով թույլ չեն տվել, որ Բերձորում ջարդուփշուր եղած մեքենաները կանգնեցնեն այստեղ, Հիմնադիր խորհրդարանի նախագահի տեղակալ Հայկ Գրիգորյանին և քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանին էլ բերման են ենթարկել»,- այսօր Հիմնադիր խորհրդարանի կողմից հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց, Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը:
Ադրբեջանական կողմը փետրվարի 4-ի լույս 5-ի գիշերը գնդակոծել է Տավուշի մարզի Այգեպար համայնքը:
«Իշխանափոխությունը երբեք այսքան պահանջված չի եղել, երկրում միշտ էլ իշխանափոխության պահանջ եղել է, բայց այսքան սուր չի եղել: Այսօր կան անհատներ, որ բառի բուն իմաստով իշխում են, բայց չկա իշխանություն, որ համարժեք վարքագիծ է դրսևորում ճգնաժամային իրավիճակներում»,- այսօր ԲՀԿ հրավիրած ոչ իշխանական քաղաքական ու հասարակական ուժերի խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը:
«Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը հենց այդ օրը նշելը նպատակ ունի նվազեցնել Ցեղասպանությանը վերաբերող միջոցառումների հնչեղությունը»
«Հարստության վերաբաշխում չի լինի ու իշխանափոխությունը հանդարտ կընթանա: Եթե երրորդ սռոկ գնան, վատ կլինի»:
Ծառուկյանն ակնարկում է, որ ինքը կարող է և պատրաստվում է կառավարելի դարձնել «հասարակության պոռթկումը»:
Բժիշկները նրա մոտ գրանցել են պահվածքի լուրջ շեղումներ:
Նա հերքեց տարածված այն տեղեկությունները, որ իր նկատմամբ բռնություն են գործադրել. «Բռնություն չի գործադրվել, ինձ չեն հարվածել»: Հիշեցնենք, որ Գևորգ Սաֆարյանի ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը տարածել էր Հիմնադիր խորհրդարանը՝ մասնավորապես նշելով, թե նրան ծեծի են ենթարկել ոստիկանական ավտոմեքենայում:
Օբամա-Բայդեն վարչակարգը Կոնգրեսին է ներկայացրել 2016 ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը, որով կոչ է արվում կրճատել թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին ԱՄՆ-ի ցուցաբերած տնտեսական օգնության ծավալը: Միևնույն ժամանակ պահպանվում է երկու երկրների համար նախատեսված ռազմական օգնության ծավալը: Մասնավորապես, եթե Կոնգրեսը հավանության արժանացնի 2016 ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը, ապա Հայաստանի համար նախատեսված տնտեսական օգնության ծավալը կկազմի 18 մլն […]