Սամվել Բալասանյանը հանդիպել է ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարի և այլ զինվորականների հետ

Այսօր՝ փետրվարի 5-ին,  Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հերթական հանդիպում-խորհրդակցությունն անցկացրեց  Գյումրիում ռուսական զինվորական հրամանատարության հետ, որին ներկա էին ռուսական սահմանապահ զորքերի  հրամանատար Ա. Շչադրինը, ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար Ա. Ռուզինսկին և այլ զինվորականներ: Ավելի քան երկու շաբաթ առաջ տեղի ունեցած վերջին խորհրդակցության ժամանակ  քննարկված հարցրերի շրջանակներում որոշվել էր համապատասխան աշխատանքներ տանել առկա լարվածության նվազեցման և իրավիճակի կարգավորման ուղղությամբ: Այս հանդիպմանը պատասխանատուները քննարկեցին անցկացված միջոցառումների և տիրող իրավիճակի մասին որոշ հարցեր՝ միաժամանակ անդրադառնալով վերջերս մամուլում ակտիվ քննարկումների արժանացած Գյումրիում  զինտեխնիկայի և զինվորականների տեղաշարժման ճանապարհային  քարտեզին:

Նախնական պայմանավորվածությամբ մշակված քարտեզը երկու կողմերի համատեղ աշխատանքի արդյունքում որոշակի ճշտումների է ենթարկվել: Ռուսական կողմը ներկայացրեց  ներքին կարգապահական ուժեղացված  վերահսկողությանն առնչվող մի շարք հարցեր  ևս, իսկ քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր հերթին պատրաստակամություն հայտնեց աջակցել ցանկացած խնդրի  ուղղությամբ համապատասխան միջոցառումների ձեռնարկման գործում:

Գյումրու քաղաքապետարան
05.02.2015

Տեսանյութեր

Լրահոս