Բաժիններ՝

ԵՏՄ-ը պետք է կենտրոնանա արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման վրա. Բելառուսում ՌԴ դեսպան

Ռուսական РИА Новости լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Բելառուսում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Սուրիկովը հայտարարել է, որ ԵՏՄ-ը չպետք է շտապի միասնական սեփական արժույթի ներդրման հարցում: Նա հիշեցրել է, որ այն չի ստեղծվել նաև Դաշնակցային միության (Ռուսաստան-Բելառուս) պարագայում:

Դեսպանի խոսքերով՝ ԵՏՄ-ն համապատասխան համաձայնագրերով հստակեցված իր գործառույթներում չունի ո՛չ միասնական դրամական համակարգ, ո՛չ միասնական ֆոնդային շուկա, ո՛չ միասնական արժույթ. «Դրանք միայն նրա զարգացման հեռանակարն են: Այս պարագայում էլ (Դաշնակցային պետության նման) պետք չէ ձիերին կատաղորեն մղել առաջ:

ԵՏՄ-ը պետք է կենտրոնանա արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման վրա: Պետք է ոտքի կանգնել 4 ազատություններով, որոնք հստակեցված են ԵՏՄ-ի փաստաթղթերում (ապրանքների, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի շարժ) և հետո միայն քննարկել միասնական արժույթը, ֆոնդային շուկան ու մնացյալը: Պետք չէ շտապել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս