Լրագրողները, ակտիվիստները Գյումրիում դատախազության մոտ պահանջում են պարզաբանում. news.am
Մի խումբ լրագրողներ եւ ակտիվիստներ այսօր՝ փետրվարի 5-ին, հավաքվել են Գյումրիի դատախազության առջեւ եւ պահանջում են, որ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանն ընդունի իրենց եւ պարզաբանում տա, թե ինչ հիմքով են նախօրեին ձերբակալել Սառնաղբյուր գյուղի բնակիչ, 22-ամյա Մնացական Ալեքսանյանին։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Րաֆֆի Ասլանյանը հրաժարվում է ընդունել հավաքվածներին։ Լրագրողների հետ կարճ խոսել է միայն Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանը, որը միայն ասել էր, որ իրենք որեւէ անօրինական գործողություն չեն կատարել։
Անդրադառնալով հունվարի 15-ի բախումներից հետո բողոքի ացիայի մասնակիցներին ոստիկանություն կանչելու եւ հարցաքննելու իրավական հիմքերին՝ Նադարյանը ասաց. «Ոչ ոք բերման չի ենթարկվում։ Հրավիրվել են։ Իսկ մնացած գործողությունները քրեական գործի շրջանակներում դատախազության եւ Քննչական կոմիտեի գործառույթներն են»։
Հայաստանի Գլխավոր դատախազի տեղակալ Հրաչ Բադալյանը այժմ գտնվում է Գյումրիում:
Կայքի տեղեկություններով՝ այժմ Շիրակի մարզի դատախազությունում անց է կացվում խորհրդատվություն: Դատախազի տեղակալը գնացել է մասնակցելու 2014թ ամփոփիչ խորհրդակցությանը: ՇՄ դատախազները ամփոփիչ հաշվետվություն են ներկայացնում:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: