
Ծառուկյանը՝ իշխանություններին. Մտածեք ու ճիշտ որոշումներ կայացրեք, առաջիկայում չի բացառվում լարվածության մեծացում

Այսօր ԲՀԿ նախաձեռնած ոչիշխանական քաղաքական, հասարական ուժերի համաժողովի ժամանակ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մի քանի ուղերձ հղեց ՀՀ հասարակությանն ու իշխանություններին: Առաջին ուղերձը, ինչպես նշեց Ծառուկյանը, հետևյալն է՝ չհոգնել, չհիասթափվել անտարբերության պատնեշը կոտրելու գործում, քանի որ անտարբերությունն ու հուսալքությունը կոտրելն այսօրվա խնդիրն է՝ մինչև հաղթանակ: Ծառուկյանը նշեց, որ համազգային շտաբներն աշխատում են, դրանց խնդիրն է լինել մարդկանց կողքին, ծրագրերը մշակելիս հենվել մարդկանց պահանջների վրա և կատարվել է հսկայական աշխատանք, որի արդյունքներն ասում են, որ ճիշտ որոշում են կատարել:
«Մարդկանց համբերությունը լցվել է արդեն»,- ասաց Ծառուկյանը՝ նշելով որ Գմումրիի դեպքերը, աննախադեպ գնաճը, լարվածությունը և այլ խնդիրները պետք է հուշեին իշխանություններին, որ ժողովուրդը կանգնած է հուսահատության շեմին, ինչ կարող է վերածվել անկառավարելի հզոր ալիքի: Ըստ նրա՝ պետք է տեր կանգնել հասարակության պահանջներին և առաջիկայում հսկայական հանրահավաքներ կլինեն հանրապետությունում:
Երկրորդ ուղերձը, ինչպես նշեց Ծառուկյանը, այն է, որ շարժվում են առաջ մեր երկրի ու մեր ժողովրդի հանդեպ պատասխանատվության հսկայական գիտակցումով: Ըստ նրա՝ սա նշանակում է, որ լեցուն փողոցների ու հրապարակների միջոցով ստիպելու են իշխանությանը զգալ պատասխանատվություն ու հրաժարվել նեղ շահերից: Ծառուկյանը նշեց, որ սա կշարունակվի մինչև ընտրություններ, մինչև կձևավորվի նոր իշխանություն: Նրա խոսքով՝ ֆինանսական շուկայի տատանումները ցույց տվեցին որքան թույլ ու փխրուն է կայունությունը: Բայց սա, ընդգծեց Ծառուկյանը, վստահության ճգնաժամ էր, ցույց տվեց ժողովրդի անվստահությունը իշխանության հանդեպ, որ իշխանությունը չկարողացավ հանդարտեցնել:
Ծառուկյանի երրորդ ուղերձն ուղղված էր իշխանություններին՝ մտածեք ու ճիշտ որոշումներ կայացրեք, առաջիկայում չի բացառվում լարվածության մեծացում, որ անկառավարելի երևույթների կվերածվի: Ըստ նրա՝ արհեստածին հարցեր են օրակարագ քաշում և հրաժարվում են կատարել ամենապարզ 12 պահանջները. «Ինձ հարցնում են՝ ինչո՞ւ 12, բայց ես ասում եմ, որ երկրում կան 112 խնդիրներ, բայց այդ 12-ը առաջնայինն են, որ պայթունավտանգ են»:
Ծառուկյանը խոսեց նաև կենսաթոշակային բեփոխումների մասին ու հայտարարեց, որ մարդկանց ֆինանսների արժեզրկումը սոցիալական ռումբ է. «Ինչն է երաշխավորը, որ մեր քաղաքացիների ներդրած գումարերը չեն արժեզրկվելու: Այս ամենը հոգեբանական ծանր մթնոլորտ է առաջացնում»: