Բաժիններ՝

Բալթյան երկրները կողմ են արտահայտվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնմանը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բալթյան երկրներն աջակցություն են հայտնել Ռուսաստանի հանդեպ ԵՄ-ի միասնական գծին ու կոչ են արել ընդլայնել Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցները:

Այս մասին երեկ Տալինում Բալթյան ու Բենիլյուքսի երկրները ներկայացնող իր գործընկերների հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչյուսը: Նրա խոսքերով՝ հավելյալ պատժամիջոցների նպատակահարմարության հարցում գոյություն ունի կոնսենսուս.

«Պետք է մեծացնել «սև ցուցակը», որպեսզի այն իրենում ներառի ոչ միայն անջատողականներին, այլև՝ Ռուսաստանի պատասխանատու անձանց»: Լինկյավիչյուսը նաև կողմ է արտահայտվել Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելուն. «Մենք պետք է Ուկրաինային աջակցենք բոլոր միջոցներով՝ ռազմական, քաղաքական ու ֆինանսական: Մենք պատրաստ ենք դրան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս