
Ուկրաինան պետք է կառուցեն ուկրաինացիները. Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դեմ չէ գլխավորել Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոն, եթե ստանա նման առաջարկ: Այս մասին «5-րդ ալիքի» եթերում հայտարարել է հենց ինքը՝ Սաակաշվիլին:
Նա ընդգծել է, որ այդ ամենը հիփոթետիկ է և նախևառաջ պետք է ստանալ նման առաջարկ: Սաակաշվիլին հայտարարել է, որ լրջորեն կարծում է, թե ինքը և իր թիմը կարող են մասնակցել այդ գործին: Սաակաշվիլու խոսքերով՝ ներկայումս քաղաքական խորհրդակցություններ են տարվում տվյալ պաշտոնում թեկնածուների վերաբերյալ.
«Բնականաբար իմ երկիրը Վրատսանն է, մենք բոլորս պետք է վերադառնանք այնտեղ ու շարունակենք մեր բարեփոխումները Վրաստանում: Մեզանից որևէ մեկը չպետք է երկար ժամանակ մնա Ուկրաինայում: Ուկրաինան պետք է կառուցեն ուկրաինացիները, սակայն անցումային այս ժամանակաշրջանում մենք պատրաստ ենք նրանց օգնել այն ամենով, ինչով որ կարող ենք»: