
Խոշոր ավտովթար՝ «Արքայաձոր» ռեստորանի հարևանությամբ. կան վիրավորներ, այդ թվում՝ ՀՀ նախագահի աշխատակազմի խորհրդականը. shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ, 34-ամյա Ստեփան Պողոսյանը Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանային համալիրի հարևանությամբ, իր վարած Toyota մակնիշի 71 OT 111 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս. Պողոսյանն ու նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 30-ամյա Գուրգեն Գորոյանը և 25-ամյա Նադյա Տելեդյինան տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից Գ. Գորոյանը հիվանդանոցում հայտնել է, որ աշխատում է ՀՀ նախագահի աշխատակազմում՝ որպես խորհրդական:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: