
Կուրսանտին սպանելուց առաջ ծառայակիցները բակում փոս են փորել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 4 կուրսանտներ, սպանելով իրենց ծառայակից Հայկազ Բարսեղյանին, նախ՝ ուսումնարանի բակում փոս են փորել՝ ցանկանալով թաքցնել դին, սակայն ավելի ուշ ինքնասպանության դրվագն են ծրագրել: Հիշեցնենք, որ թեեւ հայոց բանակի կազմավորման 23-ամյակի առիթով ուժեղացված հսկողություն էր սահմանված ՀՀ ՊՆ բոլոր զորամասերում, այնուամենայնիվ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, կարծես թե, այնքան էլ ուժեղ հսկողություն չի եղել: Այդ մասին երեկ ակամայից խոստովանել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: