
Ուշադրություն. որոնվում է

Ոստիկանության Բազումի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի 15/36 հասցեի բնակիչ, 1940 թ. ծնված Զավեն Շուշանյանը, որը փետրվարի 2-ին, ժամը 10:00-ի սահմաններում, դուրս է եկել իրենց բնակարանից՝ Լոռու մարզի Գուգարք գյուղի հարակից անտառից եղինջ հավաքելու նպատակով, սակայն տուն չի վերադարձել և նրա գտնվելու վայրը հայտնի չէ։
Զավեն Շուշանյանի արտաքին տվյալներն են. հասակը մոտ 165 սմ, նիհարավուն կազմվածքով, մազերը՝ սպիտակ, ձախ ուսին առկա է կնոջ պատկերով դաջվածք, ձախ ձեռքին՝ ЗАВЕН գրառումով ռուսերեն դաջվածք։
Հագին եղել է զինվորական վերնազգեստ, գլխին՝ սև գույնի գլխարկ, իր հետ ունեցել է բաց դարչնագույն կտորից ուսապարկ։
Զավեն Շուշանյանի գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին՝ հետևյալ հեռախոսահամարով /0322/-5-02-02, կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին։
ՀՀ ոստիկանություն