
Ադրբեջանի քաղաքացիներն Իրանի օգտին լրտեսության համար դատապարտվել են ավելի քան 10 տարվա ազատազրկման

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվի՝ ծանր հանցագործությունները քննող դատարանը կայացրել է Լենքորանի բնակիչներ Ֆաիգ Գուրբանովի ու Սեյմուր Ռզազադեի նկատմամբ դատավճիռը, որոնք մեղադրվում էին Իրանի օգտին լրտեսություն կատարելու մեջ:
Գուրբանովը դատապարտվել է 14, իսկ Ռզազադեն՝ 13 տարվա ազատազրկման: Նրանք մեղավոր են ճանաչել ՔՕ 274-րդ (պետական դավաճանություն) հոդվածով: Դատախազը պահանջում էր նրանց երկուսին էլ դատապարտել 15-ական տարի ազատազրկման: Նրանց գործով դատավարությունը մեկնարկել է 2014 թվականի նոյեմբերի 25-ին: