«Ժառանգություն» կուսակցությունն իր վրդովմունքն է հայտնում Գյումրիում տեղի ունեցած ողբերգական միջադեպի առումով Հայաստանի Հանրապետության իշխանությունների որդեգրած կրավորական կեցվածքի կապակցությամբ եւ կոչ անում ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին, ՀՀ Ազգային ժողովին եւ Կառավարությանը ձեռնարկել համապատասխան միջոցներ Գյումրիում լարված հասարակական մթնոլորտը հանդարտեցնելու նպատակով:
«Ազատություն» ռադիկոյանի փոխանցմամբ՝ «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը քիչ առաջ տեղեկացրել է, որ երկու մարդ՝ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի, լրատվամիջոցների ուղեկցությամբ գնալու են տեսնեն՝ թե դեռևս Հայաստանու՞մ է Գյումրու սպանդն իրականացրած ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը:
Երևանի վարչական տարածքում կան մեկ տասնյակից ավելի վայրեր, որտեղ մատուցվում են հոգեհանգստի հետ կապված ծառայություններ: Դրանց մի մասը գտնվում է քաղաքի բանուկ հատվածներում, բազմաբնակարան շենքերի և դպրոցների հարևանությամբ և առաջացնում է բնակիչների արդարացված դժգոհությունը:
«Այն , ինչ տեղի ունեցավ, առահասարակ դժվար է պատկերացնել. ինչպե՞ս կարող է մարդ անել այն, ինչ կատարվել էր այդտեղ: Ցավոք եղել է այն, ինչ եղել է: Մենք մեր ցավակցություններն ենք հայտնում ողջ հայ ժողովրդին, ցավակցում ենք Գյումրիի բնակիչներին, սպանվածների հարազատներին ու բարեկամներին»:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Լոռու մարզի Գարգառ գյուղի երկու բնակչի ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ։
Դոլարն առաջարկվել է 479 դրամ փոխարժեքով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 477 դրամը
«Իմ կարծիքով, 99,9 %-ով ռուս զինվորականները երբեւէ իրենց կոլեգաներին չեն պատժում: Զինվորական դատախազությունը նրանց կատարած հանցագործությունները ծածկադմփոց է անում, կոծկում է դեպքերը, հանցագործներին ուղարկում Ռուսաստան: Այդ դեպքում, էլ ո՞վ պետք է բողոքի: Բողոքելու դեպքում էլ, ինչպես Վահրամաբերդի զոհված երեխաների ծնողներին, ահաբեկում են: Նույնիսկ անապահով խեղճ ու կրակ ընտանիքներին նյութական փոխհատուցում չտվեցին: Եւ գործը հասավ նրան, որ այժմ էլ ռուսական ռազմաբազայի զինծառայողն այսպիսի սպանդի մեջ է կասկածվում»:
ՀՀ Կառավարության այսօրվա որոշմամբ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին են հատկացվել Աբովյան քաղաքի Արզնու խճուղու 10 հասցեում գտնվող շենք-շինությունները:
Գյումրիի Ռուսաստանի հյուպատոսարանի դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի արդյունքում 7 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Նրանցից մեկը ոստիկան է:
Ուշադրություն, որոնվում են որպես անհայտ կորած:
Այս պահին Գյումրիում ցուցարարների հետ զրույցում է Զարուհի Փոստանջյանը, նա փորձում է ցուցարարներին համոզել, որպեսզի նրանք քարերով չխփեն ոստիկաններին: «Մեր ախպերներն են էնտեղ, ցավդ տանեմ, մի արեք…»,- խնդրում է նա:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով բացահայտվել է Վանաձոր քաղաքի բնակիչ Հ.Մարգարյանին ծանր մարմնական վնաս պատճառելու հանգամանքները։
Գյումրիի ՌԴ հյուպատոսարանի մոտ իրավիճակը պայթյունավտանգ է: Ցուցարարները քարեր են նետում ոստիկանների վրա, որոնք պատ են կազմել վահաններով: Մի շարք ցուցարարներ փորձեցին շրջել ոստիկանական մեքենան:
Հունվարի 14-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ղեկավարել է Կորեայի կամերային նվագախումբը։ Համերգը կայացել է Սեուլի արվեստների կենտրոնի համերգասրահում։
Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի առջև ոստիկանական ուժերը շատանում են: Մահակներով, վահաններով ոստիկանները հետ փորձում են հետ մղել ցուցարարներին: Պայթյուններ, կրակոցի ձայներ են հնչում, կան նոր վիրավորներ:
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ հարցաքննության ժամանակ Պերմյակովը հայտարարել է, որ չի ծրագրել սպանությունը, պարզապես ցանկացել է ազատվել վկաներից, միայն ծրագրված է եղել փախուստը: «Ծարավ» զինվորը ազատվել է վկաներից, հատկապես` «ամենավտանգավորներից»` 2 տարեկան Հասմիկից ու 6 ամսական Սերյոժայից, շտապել է քաղաքացիական հագուստ հագնել, բայց զինվորական շորերն ու «Պերմյակով» գրությամբ պայուսակը «պատահաբար» թողել է դեպքի վայրում:
ՊՈԱԿ-ին վերապահվել են ձեռնարկատիրական գործունեության իրականացման մի շարք նոր գործառույթներ, որոնք հնարավորություն կտան ընդլայնել կառույցի գործունեության շրջանակը, կատարել արտերկրի պատվերներ, վերապատրաստել երիտասարդ մասնագետների:
Հյուպատոսարանի առջև այժմ լարված իրավիճակ է։ Գյումրեցիները քարեր են նետում շենքը շրջապատած ոստիկանների ուղղությամբ: Մեր տեղեկություններով՝ արդեն կան բերման ենթարկվածներ։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 6-ը, խարդախության 6 դեպքից` 5-ը:
ՀՀ կառավարությունը հաստատել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2015թ. ծրագիրը, որի ընդունման և իրականացման նպատակն է աջակցել տեղեկատվական և գիտելիքի վրա հիմնված առաջադեմ հասարակության և զարգացած ու համաշխարհային ճանաչում ունեցող ՏՏ ոլորտի կայացմանը:
Հանդիպման ընթացքում ՀՀ Նախագահը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն անդրադարձել են նաև տարածաշրջանի խնդիրներին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին և առկա մտահոգություններին, միջազգային արդի մարտահրավերներին ու դրանց դիմակայման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին:
«Դա բարդ չէ, ֆանտաստիկայի ժանրից չէ։ Ընդամենը 10-15 վայրկյանանոց տեսանյութ նկարահանեք ու ներկայացրել, որ համոզվենք` հանցագործը Հայաստանում է…
Դանակահարություններ Օշական և Սասունիկ գյուղերում:
«Ամենակարևոր հարցը հետևյալն էր. արդյոք ես դիմելո՞ւ եմ ՌԴ գլխավոր դատախազին, որպեսզի ՌԴ հարցուցված քրեական գործը և անձը (անձինք) ամբողջությամբ տրամադրվեն մեր իրավազորության տակ։ Սա չէ՞ր պահանջը»։
«Ողբերգությունը սահմռկեցուցիչ է, իսկ Ավետիսյանների ընտանիքի վեց անդամների մահը ցնցում է մինչև հոգու խորքը»,- ՌՊՀՀ տարածաշրջանի և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, սյունակագիր Սերգեյ Մարկեդոնովն իր ֆեյսբուքյան էջում այսպես է անդրադարձել Գյումրիի ողբերգությանը:
Այսօր մի քանի տասնյակ քաղաքացիներ ՌԴ դեսպանատան դիմաց կազմակերպել էին բողոքի ակցիա հունվարի 12-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցած հայ ընտանիքի 6 անդամների սպանության և 6 ամսական փոքրիկին դանակահարելու ողբերգական դեպքի կապակցությամբ:
Շիրակի դատախազության մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ հավաքված բազմության շարքերից քարեր և այլ իրեր են նետում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ուղղութամբ: Լևոն Բարսեղյանը և մյուսները կոչ արեցին քարեր չնետել:
«Այստեղ 2 կողմում էլ հայեր են կանգնած։ Իսկ մենք իրար վրա քար ու փայտ ենք նետում։ Մեր պահանջի օբյեկտը այստեղ չէ։ Մեր պահանջը Ռուսաստանից է
Որքան ուժեղ է Թուրքիան, այնքան ուժեղ է նաև Ադրբեջանը:
Հունվարի 16-ի գիշերը, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 16-ի ցերեկը, 17-ի գիշերը շրջանների մեծ մասում, 17-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: