«Մեր պահանջը Ռուսաստանից է». Շիրակի թեմի առաջնորդ
Մեր պահանջը Ռուսաստանից է, և մենք նրանցից պահանջելու ենք որ նրանք հանցագործին հանձնեն ՀՀ իրավապահ մարմիններին։ Այս մասին այսօր Շիրակի մարզի դատախազության դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը։
«Այստեղ 2 կողմում էլ հայեր են կանգնած։ Իսկ մենք իրար վրա քար ու փայտ ենք նետում։ Մեր պահանջի օբյեկտը այստեղ չէ։ Մեր պահանջը Ռուսաստանից է և ռուսաստանի զորակայանից է։ Ոճրագործը պիտի հանձնվի ՀՀ իրավապահ համակարգին։
Մեր պահանջը պետք է քաղաքակիրթ ձևով ներկայացնենք, համառությամբ հասնենք դրան»,- ասաց Միքայել եպիսկոպոս Աջապահյանը՝ ավելացնելով, թե «մենք լուտը կերել, իրար վրա քարեր ենք շպրտում»։
ՇՄ դատախազության դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիան այս պահին շարունակվում է։
Ուղիղ հեռարձակումը՝ այստեղ