Սգո սրահների գործունեությունը կկանոնակարգվի
Երևանի վարչական տարածքում կան մեկ տասնյակից ավելի վայրեր, որտեղ մատուցվում են հոգեհանգստի հետ կապված ծառայություններ: Դրանց մի մասը գտնվում է քաղաքի բանուկ հատվածներում, բազմաբնակարան շենքերի և դպրոցների հարևանությամբ և առաջացնում է բնակիչների արդարացված դժգոհությունը: Նկատի առնելով այս հանգամանքը, կառավարությունը հավանություն է տվել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» և ևս չորս օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է կանոնակարգել հոգեհանգստի ծառայության իրականացմանն առնչվող հարաբերությունները: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։