Այս մասին հայտնել են հատուկ ծառայությունների ներկայացուցիչները:
Փաստաթուղթն այսօր դրվելու է քվեարկության:
Երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են շարունակել Ռուսաստանի վարա դիվանագիտական ճնշումը:
«Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում: Բնական, հերթական երևույթ է: Նույնիսկ եթե այս կապիտալի պահանջը չլիներ, շատ հնարավոր է այդ գործընթացները լինեին: Սա ամբողջ աշխարհում ընդունված է, ոչ մի նոր բան չկա և ես ոչ մի խնդիր չեմ տեսնում»
«Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքում օրերս հայկական Սրբուհի Ռիտա եկեղեցու հրթիռակոծումից հետո հայ համայնքը փորձում է շարունակել բնականոն կյանքը, թեև վտանգը կա միշտ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Բերիո թեմի մամլո քարտուղար, Սիրիայի Հայ Առաքելական, Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական համայնքների ընդհանուր խոսնակ Ժիրայր Ռեիսյանը:
«Երբ 1999 թվականի ապրիլին երկու ռուս զինվոր՝ նույն զորակայանից, հարբած վիճակում, լիցքավորված ինքնաձիգներով դուրս եկան Գյումրի քաղաք, հասան «Սլաբոտկա» թաղամաս, հասան մինչև շուկա, գնդակահարեցին 2 մարդու, ծանր վիրավորեցին 15 մարդու: Կարո՞ղ եք ասել՝ ինչ եղան այս 2 տականքները: Դատվեցի՞ն»:
«Լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը ես բացառում եմ, քանի որ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար գինը չափազանց թանկ է: Լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում միջազգային ժամանակակից պահանջները միայն աճելու են»,- ասում է նա:
Ծաղկուն այս ընտանիքի սպանության օրը Հայաստանում սուգ չհայտարարվեց, որ ռուս պաշտոնյաները հանկարծ չմտածեն, թե Հայաստանն ինքնիշխան պետություն է, կարող է վշտանալ իր քաղաքացիների սպանությունից ու դրանով անուղղակիորեն նեղացնել ռուսներին:
Հունվարի 14-ին, ժամը 00.20-ին, Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 24/Ա շենքի դիմաց անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հունվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինի հետ:
Ես ուզում եմ նաև դիմել գյումրեցիներին և ողջ ժողովրդին` այս ոճրագործությունը ողջ ժողովրդի խնդիրներ է և բոլորիս նպատակը նույնն է, որպեսզի հանցագործը պատասխանատվության ենթարկվի օրենքի ողջ խստությամբ:
Մամուլում շրջանառվող լուրերը, թե Հունվարի 3-ին ու 4-ին բանկերը չեն աշխատել, ինչի հետեւանքով թոշակառուները չեն կարողացել ստանալ իրենց թոշակները իրականությանը չեն համապատասխանում:
Համաշխարհային բանկի այսօր հրապարակված զեկույցում նշվում է, որ զարգացող երկրների տնտեսությունը 2015-17թթ. կաճի մոտ 3.5 %, բայց ըստ երկրների ցուցանիշների զգալի տարբերություն կլինի:
Հունվարի 14-ին, ժամը 12.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Լռության դավադրությամբ արձագանքեցին ՌԴ TV-ները Գյումրիում կատարված սպանություններին։
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանն ԱԺ քարտուղարություն է ներկայացրել օրենքի նախագիծ «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին»: Օրենքի նախագիծը բավական համառոտ է, ընդամենը 4 հոդված: Առաջին հոդվածում նշվում է, որ ՀՀ-ն դատապարտում է հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի Մեծ հայրենազրկումը Թուրքիայի Հանրապետության կողմից:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ քաղաքացուն առևանգելու դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
«Պրոմեթեյ Բանկը» այսօր հաղորդագրություն է տարածել՝ հերքելով մամուլում հրապարակված այն տեղեկությունները, որ «Արդշինբանկը» ներկայումս ինտենսիվ բանակցություններ է արում՝ «Պրոմեթեյ Բանկի» բաժնետոմսերը ձեռք բերելու ուղղությամբ։
Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը. հերթական ստուգայցի արդյունքները:
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 13-ին, ժամը 11.50-ին, բաժին է ներկայացել 1991 թ. ծնված Արթուր Մ.-ն:
Անցյալ շաբաթ թուրքական «Աշխատավորական կուսակցության» ղեկավար Դողու Փերինչեքին չհաջողվեց Հունաստանում կրկնել տասը տարի առաջ Շվեյցարիայում իր կազմակերպած ժխտողական խաղը: Փերինչեքը ծրագրել էր իր սրբապիղծ «Թալեաթ փաշա» կոմիտեի անդամների հետ միասին մեկնել Աթենք՝ վիճարկելու Հայոց ցեղասպանության ժխտումն արգելող վերջերս ընդունված հունական օրենքը: Նա երազում էր «հերոս» դառնալ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հունաստանի դեմ հայց ներկայացնելով՝ օրենքը խախտելու համար ակնկալվող ձերբակալությունից հետո:
«Եթե մարդասպանը դատվի Հայաստանում, ապա կարելի է խոսել այն մասին, որ ՀՀ-ն ինքնիշխան պետություն է, բայց վախենում եմ, որ այդպես չի լինի, և մարդասպանը կփոխանցվի Ռուսաստան, և այնտեղի արդարադատությունը կզբաղվի այդ հարցով»,- ասում է նա:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ի ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հարցին՝ ճի՞շտ է, որ բոլորը այցելել են «Սվո Ռաֆի» գերեզմանին, քրեագետն այսպես պատասխանեց. «Պարտավոր էին այցելել»:
ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ ուժերի կողմից ոճրագործության մեջ կասկածվող ռուսաստանյան զինծառայողին ՀՀ իրավապահպան մարմինների փոխարեն ռուսաստանյան ռազմակայանին հանձնելը ՀՀ և ՌԴ միջև կնքված միջազգային պարտավորությունների կոպիտ ոտնահարում է, քանի որ ՌԴ սահմանապահները և ռազմակայանը ՀՀ տարածքում գտնվելու և գործելու իրավունք ունեն ոչ թե իրենց ազգային օրենսդրության հիման վրա, այլ հայկական կողմի հետ կնքված տարբեր իրավական ռեժիմներով ու նորմատիվ հենքով և, բացի այդ՝ նրանք իրավունք չունեն ՀՀ իրավազորությանը ենթակա հարցերով ինքնուրույն կերպով որոշումներ կայացնել և իրագործել դրանք:
Կոնգրեսը նաեւ կիսում է հանրապետության քաղաքացիների վրդովմունքը, մանավանդ Հայաստանի իրավապահ մարմինների ոչ պրոֆեսիոնալ գործողությունների կապակցությամբ եւ պահանջում է, որպեսզի Հայաստանի իշխանությունը գոնե այսպիսի անփութությունից եւ անպատասխանատու վերաբերմունքից հետո, համագործակցելով Ռուսաստանի Դաշնության պատկան մարմինների հետ, մինչեւ վերջ բացահայտեն այս ոճրագործությունը՝ արժանի պատժի ենթարկելով բոլոր մեղավորներին:
Հունվարի 14-ին, ժամը 14.49-ին ահազանգ է ստացվել, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտակայքում անհայտ անձը անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մոտ 30 տարեկան կնոջ. անհրաժեշտ է շտապօգնություն:
Գյումրիում ռուսական ռազմաբազայի մոտ շարունակվում է բողոքի ակցիան: Այնտեղ է նաև Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը, ով ակցիայի մասնակիցներին հորդորում է հեռանալ ռազմաբազայի մոտից և ակցիան շարունակել Շիրակի մարզի դատախազության շենքի մոտ։
Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցի մարդկանց հոսքը չի դադարում: Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած դաժան սպանությունը ցնցել է ողջ Գյումրին:
Հունվարի 12-ին, ժամը 09.05-ին, ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կրուգլայա Շիշկա գյուղում տուն է այրվում: