«Որպես գլխավոր դատախազ և տղամարդ ասում եմ՝ 100 տոկոսով դիմելու եմ ՌԴ դատախազին, որ գործը հանձնեն մեզ»
«Ամենակարևոր հարցը, որ նախորդ հանդիպմանը այստեղ հնչեց, հետևյալն էր. արդյոք ես դիմելո՞ւ եմ ՌԴ գլխավոր դատախազին և իրավապահ մարմիններին, որպեսզի ՌԴ հարուցված քրեական գործը և անձը (անձինք) ամբողջությամբ տրամադրվեն մեր իրավազորության տակ։ Սա չէ՞ր պահանջը։
Ես հիմա որպես գլխավոր դատախազ և տղամարդ հայտարարում եմ, որ 100%-ով միանշանակ դիմելու եմ ՌԴ գլխավոր դատախազությանը և իրավապահ մարմիններին՝ այս պահանջով»,- այսօր Շիրակի մարզի դատախազության դիմաց հավաքված բողոքի ակցիայի մասնակիցներին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։
Ցուցարարների հարցին, եթե մերժում ստանաք, ի՞նչ եք անելու, Գ. Կոստանյանը պատասխանեց։
«Երբ մերժում կստանանք, նոր կքննարկենք հետագա քայլերը իրար հետ։ Բայց առայժմ համբերեք։ Արդեն պայմանավորվեցինք՝ իմ դիմելու հետ կապված։ Մեր քննիչները դուրս կգան, մնացած քայլերը կտեսնեք։ Բայց որ ես դիմելու եմ՝ դա միանշանակ…
Տեսնենք առաջին քայլի արդյունքը, նոր քննարկենք։ Ես հիմա չեմ կարող որևէ քայլ ենթադրության հիման վրա ասել»։
ՇՄ դատախազության դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիան այս պահին շարունակվում է։
Ուղիղ հեռարձակումը՝ այստեղ