Զանգվածային լրատվամիջոցներում առկա հրապարակումների հիման վրա Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հունվարի 19-ի որոշմամբ կարգապահական վարույթ է հարուցվել փաստաբան Թամարա Յայլոյանի նկատմամբ։
Վլադիմիր Գասպարյանն այցելել է հիվանդանոց՝ վիրավոր ոստիկանին տեսության: Նա ոստիկանի հետ զրույցում ասել է. «Ոչ գիտակցություն ես կորցրել, քեզ պահել ես ընենց, ոնց որ պետք ա պահես, հալալ ա քո կերած կաթը»: Վլադիմիր Գասպարյանի հետ է նաև հրապարակախոս Զորի Բալայանը:
«Անցկացվում է բացահայտ կամ քողարկված պարեկային ծառայություն, ինչքան ես եմ հասկանում՝ կանխարգելելու համար ինչ-ինչ բախումներ կամ վեճեր: Գյումրիում առավոտից ռուսական սպայական ավանի, որտեղ մարդիկ կարող են ազատ ելումուտ անել, գրեթե բոլոր խաչմերուկներում ոստիկանական խմբեր են կանգնած. մի մասը զինված է, մյուս մասը՝ ոչ, բայց որքան ես եմ հասկանում՝ կանխարգելիչ նպատակ ունի այդ ամենը»,- «Առաջին լրատվական»-ին փոխանցեց Գյումրիի ավագանու անդամ, Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:
Հունվարի 7-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել Հասմիկ Է.-ի կողմից Ջ. Հ.-ի բջջային հեռախոսը յուրացնելու մասին:
Օդի ջերմաստիճանը 20-21-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 24-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 6-8 աստիճանով:
Նախորդ տարի Ադրբեջանը մեկ տոննա նավթը արտահանել է 779.48 դոլարով, ինչը կազմում է մեկ բարելի համար 105.33 դոլար:
Վերջին օրերին ԶԼՄ-ներում ու սոցցանցերում լուրեր են շրջանառվում, որ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը լրագրողի հետ զրույցում ասել է, թե հունվարի 15-ին Գյումրիում տեղի ունեցած ակցիայի մասնակիցների 80-90 տոկոսը հարբած է եղել:
Այսօր Ստամբուլում կազմակերպվել է հիշատակի երթ:
Կան տեղեկություններ, որ հնարավոր է՝ այսօր երեկոյան բողոքի ակցիա տեղի ունենա Գյումրիում՝ կապված ռուս պայմանագրային զինծառայող ստահակի կողմից Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներից 6-ին սպանելու դեպքի հետ:
Անդրադառնալով առաջ քաշվող հայկական, ռուսական և արտերկրից եկող վարկածներին, Շիրակի մարզպետը նշել է, թե որքան վարկած առաջ քաշողը հեռու է Հայաստանից, այնքան վարկածը ֆանտաստիկ կարող է լինել: Բոլոր հարցերի պատասխանը կարող է տալ միայն հետաքննությունը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հունվարի 20-ին խորհրդաժողով է հրավիրել, որին, ինչպես հայտնի է, չի մասնակցելու ոչ իշխանական ուժերի եռյակի մաս կազմող Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ): Այս հարցի շուրջ տարբեր վարկածներ առաջ քաշվեցին, ընդհուպ այն, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ծառուկյանի միջև տարաձայնություններ կան Եռյակում ինչ-ինչ կարգավիճակների վերաբերյալ:
Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներ տեղեկատվություն են զետեղել հունվարի 17-ին Գյումրիում ռուս սահմանապահների բերման ենթարկելու մասին:
«Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ցավում է հունվարի 18-ին կենտրոնի Գաֆէսճեան քանդակների պարտեզում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, որի՝ համատեքստից դուրս փոքրիկ դրվագը ներկայացնող տեսանյութը, ցավոք սրտի, ողողել է հայալեզու համացանցը՝ առաջացնելով շատերի ցասումը: Սակայն նկատի ունենալով Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հայանպաստ, հայրենասեր և հայրենանվեր գործունեությանը, պետք է փաստել, որ անհնարին է արգելք դրվի կենտրոնի տարածքում որևէ ազգային խորհրդանիշի նկարահանման կամ տարածման վրա»:
Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեն տվյալներ է հրապարակել 2014 թվականին գազի արտահանման արդյունքների մասին:
Պետք է անհապաղ փրկել Ռուսաստանի պատիվը:
«Ես չեմ խոսի այն մասին, թե ինչ հետևանքներ կարող էր ունենալ ռազմաբազայի հետ կապված միջադեպը և ինչ հետևանք կարող է ունենալ ռազմաբազայի հետ հարցեր պարզելը: Ես ոչ մեկին չեմ ահաբեկում, օբյեկտիվ եմ դատում: Ես ցավ եմ ապրում յուրաքանչյուր գյումրեցու հետ, բայց այսօր զգացմունքների օր չէ, այսօր սառը դատելու, խելացի մոտենալու օր է: Նորից հավասարակշռվածության կոչ եմ անում, չի կարելի զոհ գնալ զգացմունքերին»,- այսօրվա ասուլիսում հայտարարել է Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:
«Արդեն չորրորդ օրն է այստեղ եմ: Ռուսաստանի և Հայաստանի լավագույն բժիշկները գիշեր-ցերեկ աշխատում են: Երեխայի համար արվում է ամեն ինչ: Աշխարհի ոչ մի կլինիկայում ավելին չէին անի: Չկա նման մասնագետ, ով կարող էր խորհուրդ տալ և դիմած չլինեին: Այն, որ երեխան հիմա կենդանի է, դա արդեն հրաշք է»:
Ընդունելության նպատակն էր մանրամասներ ներկայացնել Հրաչյա Հարությունյանի Հայաստան տեղափոխելու ընթացակարգի վերաբերյալ, ինչպես նաև պատասխանել նրանց անհագստացնող հարցերին:
Կարևոր գործոններից է նաև թուրքական բանակի բարձր պատրաստվածությունը:
«Ես ինչ-որ կասկած ունեմ, որ այստեղ ինչ-որ քրեածին փաստի հետ գործ ունենք, քանի որ Ադրբեջանի սահմանին, Իրանի սահմանին ոչ մի անգամ չի նկատվել, չի հայտնաբերվել այդ թմրանյութերը, միայն հայտնաբերել են Հայաստանն ու Վրաստանը: Ես ինչ-որ կասկած ունեմ, որ սա հատուկ գործարք է, որը հետագայում օգտագործվում է ահաբեկչական նպատակներով, դրանց ֆինանասավորման նպատակներով»,- փաստաբանի խոսքերը փոխանցեց թարգմանիչը: Նրա խոսքով՝ կան կասկածներ, որ նարկոբարոններ, որոնք ձերբակալված չեն, նրանց նկատմամբ հետախուզում չի հայտարարվել:
Մենք անվարան ընդունում ենք, որ իրականացվել է Հայոց ցեղասպանություն:
Լ. Շիրինյանի խոսքով՝ քանի որ «թուրք են, ամոթ էլ չունեն», հրավերին հրավերով են պատասխանում. «Քանի որ խոշոր տերություններից իրենք թույլտվություն ունեն հայկական հարցը մինչև վերջ այլասերելու, դրա համար նաև լկտի են: Իրենց մոտ բնավորություն է՝ սողալ, եթե նեղն են, կոշիկ կլիզեն, եթե ուժեղ եղան, կոչնչացնեն մինչև վերջ»:
«12 տարի ա՝ գնում եմ Լենինգրադ գալիս եմ, երբեք ոչ մի հատ շտրաֆ չեմ ունեցել, բայց հիմա ինձ ասում են, թե քո անունը սև ցուցակում ա, ու չես կարա գնաս, բա ինչ անենք, մեկը պետք ա, չէ, մեզ ասի, թե ոնց ա հնարավոր: Մնալ չի լինի, ընտանիքը պահելու միակ ձևը էդ ա»:
Այս մասին հայտնել է ՆԳՆ-ի մամլո կենտրոնը:
Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ-ի կայքում:
Այս մասին հայտարարել է ԵՄ-ի ներկայացուցիչ Սյուզան Կիֆերը:
Իմ անուշ գյումրեցիներ, Լուսինեն և Սերգեյը արմատներով գյումրեցի են, այնպես որ, այստեղ նմանապես հաղթել եք… մենք պետք է շարունակենք ապրել, որպեսզի տեր կանգնենք մեր ժառանգությանը
Կրոնը տեղ չունի քաղաքական քննարկումներում:
Հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած անմարդկային ոճիրը և դրա նկատմամբ իրականացվող դատաիրավական գործընթացները համազգային մտահոգության տեղիք են տվել: Դեպքերին հաջորդած քննչական գործողությունները, պաշտոնատար անձանց հայտարարությունների բովանդակությունները շարժեցին մեր ժողովրդի զայրույթը և համապատասխան կառույցների նկատմամբ անվստահության մթնոլորտի ստեղծման պատճառ դարձան հասարակության շրջանում՝ խոցելով մեր ազգային արժանապատվությունը:
«Այսինքն՝ Ղարաբաղը, ըստ Աթաթուրք-Լենին 1921 թվականի մարտի 16-ի պայմանագրի, հանձնված է Ադրբեջանին: Եթե Մինսկի խումբը չլիներ, միջազգային ճնշումը չլիներ Ռուսաստանի վրա, ապա Ռուսաստանը հիմա շատ թույլ է, շատ ընկճված է, նա Թուրքիային սիրաշահելու համար՝ Էջմիածինն էլ կհանձներ, ճիշտ այնպես, ինչպես հիմա մենք տեսանք, թե ինչ կատարվեց Գյումրիում»: