Առանձնապես խոշոր չափերի հերոինի գործի մասին պարզաբանումներ է ներկայացնում ամբաստանյալի վրացի պաշտպանը

Առանձնապես խոշոր չափերի հերոին ՀՀ մաքսային սահմանով տեղափոխելու գործն արդեն դատական վիճաբանությունների փուլում է: Վաղը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այս գործով ամբաստանյալների պաշտպանները հանդես կգան պաշտպանական ճառով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց գործով ամբաստանյալ, ազգությամբ վրացի Ավթանդիլ Մարտիաշվիլիի պաշտպան Թեյմուրազ Մայսուրաձեն:

Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալի նկատմամբ մեղադրական եզրակացությունը հիմնավորված չէ, անհեթեթ բնույթի է և, ըստ էության, հակասում է ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներին:

«Վիճաբանության փուլում դատախազի կողմից հնչեցված մեղադրանքով և որակավորմամբ, Ավթանդիլ Մարտիաշվիլիի միտումնավոր մեղսագրմամբ անտեսված է Հայաստանի Հանրապետության քրեական իրավունքը որպես գիտություն, խախտված է նաև 1993թ. Հայաստանի և Վրաստանի միջև կնքված իրավական փոխադարձ օգնության պայմանագիրը: Խախտված են նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիան, քրեական իրավունքի համընդհանուր ճանաչված սկզբունքները»,- փաստաբանի խոսքերը փոխանցեց թարգմանիչը:

Փաստաբանի խոսքով՝ Ավթանդիլ Մարտիաշվիլին մեղադրվում է Իրանում վաճառքի նպատակով ձեռք բերված մեծ խմբաքանակի հերոին տեսակի թմրամիջոց ձեռք բերելու մեջ: Ըստ նրա՝ մեղադրական եզրակացության մեջ հերոինի քանակը տարբեր չափով է ներկայացված. այն, ըստ նրա` հայտնաբերվել է ավտոմեքենային ամրակցված կցորդի հատակին հարմարեցված թաքստոցում. Ավթանդիլ Մարտիաշվիլին եղել է այդ ավտոմեքենայի վարորդը:

Ազգությամբ վրացի ամբաստանյալի փաստաբանի խոսքով՝ ապշեցուցիչ է այն հանգամանքը, որի մեջ բեռնված է եղել շուրջ մեկ տոննա, գրեթե մեկ միլիարդ դոլար արժողությամբ հերոին տեսակի թմրամիջոց, աննկատելոիրեն անցել էր, Իրանի մաքսատան կողմից չէր հայտնաբերվել թաքստոցը և նրանում առկա հերոինը՝ չնայած նրան, որ իրանական մաքսակետը տեխնիկապես գործնականում տիրապետում է վերջին սերդնի տեխնիկական սարքավորումներին և օգտագործում է դրանք:

«Ես ինչ-որ կասկած ունեմ, որ այստեղ ինչ-որ քրեածին փաստի հետ գործ ունենք, քանի որ Ադրբեջանի սահմանին, Իրանի սահմանին ոչ մի անգամ չի նկատվել, չի հայտնաբերվել այդ թմրանյութերը, միայն հայտնաբերել են Հայաստանն ու Վրաստանը: Ես ինչ-որ կասկած ունեմ, որ սա հատուկ գործարք է, որը հետագայում օգտագործվում է ահաբեկչական նպատակներով, դրանց ֆինանասավորման նպատակներով»,- փաստաբանի խոսքերը փոխանցեց թարգմանիչը: Նրա խոսքով՝ կան կասկածներ, որ նարկոբարոններ, որոնք ձերբակալված չեն, նրանց նկատմամբ հետախուզում չի հայտարարվել:

Փաստաբանի տեղեկացմամբ՝ ավտոմեքենան, որը վարել է Ավթանդիլ Մարտիաշվիլին, պատկանել է ազգությամբ թուրք Օսման Ուղուրլուին, ով ևս այս գործով ամբաստանյալ է: Դատախազը դատարանից պահանջել է Ավթանդիլ Մարտիաշվիլին 18 տարվա ազատազրկման դատապարտել: Փաստաբանն ասաց, որ անհասականալի է, թե ինչու է դատախազն ուզում մեղավոր ճանաչել անմեղ մարդուն:

Տեսանյութեր

Լրահոս