
Ստամաբուլում հազարավոր մարդիկ հարգել են Հրանտ Դինքի հիշատակը

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի մահվան 8-րդ տարելիցի կապակցությամբ այսօր Ստամբուլում կազմակերպվել է հիշատակի երթ:
Հազարավոր մարդիկ հավաքվել են Ստտամբուլի կենտրոնում գտնվող «Թաքսիմ» հրապարակում և այնտեղից շարժվել են դեպի «Ակօսի» խմբագրատուն: Երթի մասնակիցներն ունեցել են «Բոլորս Հրանտ ենք, բոլորս Հայ ենք» պաստառներ:
Երթին մասնակցել են նաև Հրանտ Դինքի կին Ռաքել Դինքը, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, Ստամբուլում ընտրված պատգամավոր, ԺԴԿ-ական Սեզգին Թանրուքուլուն, Բերքին Ալվանը, Ումութ Օրանը և այլք:
Ոստիկանությունը ձեռնարկել է անվտանգության խիստ միջոցառումներ: Երթն ավարտվելու է «Ակօսի» խմբագրատան դիմաց, ուր 2007 թվականի հունվարի 19-ին սպանվեց Հրանտ Դինքը: