Բաժիններ՝

Շիրակի մարզպետ. «Ես չեմ խոսի այն մասին, թե ինչ հետևանքներ կարող էր ունենալ ռազմաբազայի հետ հարցեր պարզելը, ես ոչ մեկին չեմ ահաբեկում»

«Ես չեմ խոսի այն մասին, թե ինչ հետևանքներ կարող էր ունենալ ռազմաբազայի հետ կապված միջադեպը և ինչ հետևանք կարող է ունենալ ռազմաբազայի հետ հարցեր պարզելը: Ես ոչ մեկին չեմ ահաբեկում, օբյեկտիվ եմ դատում: Ես ցավ եմ ապրում յուրաքանչյուր գյումրեցու հետ, բայց այսօր զգացմունքների օր չէ, այսօր սառը դատելու, խելացի մոտենալու օր է: Նորից հավասարակշռվածության կոչ եմ անում, չի կարելի զոհ գնալ զգացմունքերին»,- այսօրվա ասուլիսում հայտարարել է Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:

Նրա խոսքով՝ ինքը կողմ է մեղավորին հայկական կողմին հանձնելու պահանջին, բայց դեմ է պահանջն այդպես արտահայտելուն:

«Կողմ լինելով խաղաղ ցույցին և պահանջներից շատերին, որ ցուցարարները դնում են,  ես դեմ եմ բոլոր տեսակի ծայրահեղություններին: Մի ճիվաղը չի կարող սեպ խրել այն հարաբերությունների մեջ, որ կա երկու երկրների միջև»,– ասաց նա:

Մանրամասները՝ առաջիկայում:


Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031