«Խորը ցավով տեղեկացա, որ բժիշկներին այդպես էլ չհաջողվեց փրկել փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի կյանքը: Վստահ եմ, որ արվեց հնարավոր ամեն ինչ, որ հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած սարսափելի ոճրագործությունից փրկված փոքրիկն ապրի: Անշուշտ, գազանաբար սպանությունից հետո բոլոր սրտացավ մարդկանց միակ սփոսանքը փոքրիկ Սերյոժան էր, ում համար աղոթում էր ամբողջ հայ ժողովուրդը»:
Վերականգնելու և ցուցադրելու նպատակով անվանի նկարչի կտավը Ազգային պատկերասրահին կհանձնի Դոնի Ռոստովի «Նոր Նախիջևան» հայկական համայնքային կառույցի գործադիր տնօրեն Սերգեյ Սայադովը:
Անդրեյ Մալախովը՝ իմանալով, որ փոքրիկ Սերյոժան մահացել է՝ հուզվել էր. «Նա հուզվել էր և չէր կարողանում խոսել: Երբ առավոտյան մենք այցելեցինք փոքրիկ Սերյոժային նա ևս հուզված էր: Երբ մենք այնտեղ էինք, Մալախովը շատ անկեղծ զրույց ունեցավ նաև Առողջապահության նախարարի հետ: Նպատակը ոչ թե հարցազրույց վերցնելն էր, այլ իրապես մարդկայնորեն հետաքրքրված էր փոքրիկի առողջությամբ»,- նշում է Էրիկը:
«Խոսքեր չեմ գտնում արտահայտելու այն խորը ցավը, որ կրկին վերապրեցի այսօր փոքրիկ Սերյոժայի մահվան գույժը լսելուն պես: Խորին ցավակցություն եմ հայտնում Ավետիսյանների հարազատներին ու մերձավորներին եւ իրենց հետ միասին կիսում այս ծանր վիշտը»:
«Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ-ի ղեկավար, բնապահպան Կարինե Դանիելյանը նշում է, որ ՀՀ իշխանությունների «ջայլամի քաղաքականությունը»` չհայտարարել սգո օրեր, կցկտուր ինֆորմացիա տրամադրել Գյումրիի դեպքերի մասին մարդկանց ուշադրությունը շեղելու համար, հակառակ էֆեկտն ունեցավ և առաջացրեց մարդկանց մոտ ցասում:
Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մեծ թվով քաղաքացիներ են հավաքվել, որոնք 6-ամսական Սերյոժայի մահվան բոթը լսելուց հետո եկել են ցավակցելու փոքրիկի հարազատներին:
«Իհարկե, ոչ մի արտառոց դեպք մինչև հիմա չի եղել, ժողովրդին հավաքվելու կոչեր չեն եղել, բայց իշխանությունները վաղօրոք արդեն պատրաստվել են, որպեսզի ապահովագրեն իրենց և համապատասխան օբյեկտները: Նույն 102-րդ ռազմաբազայի կենտրոնատեղին կամ մյուս ռազմաբազայի ստորաբաժանումները ևս կենտրոնացված կերպով պաշտպանվում են բոլոր տեսակի բացասական իրադարձություններից»:
«Ցավոք, մեզ չհաջողվեց փրկել փոքրիկ Սերյոժայի կյանքը։ Ցավակցում եմ մեր ողջ ժողովրդին, ուժ և տոկոնություն եմ մաղթում բոլորիս»։
Հունվարի 18-ին, ժամը 00.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 1963 թ. ծնված Մարինե Վ.-ն, 1988 թ. ծնված Արա Գ.-ն և 1991 թ. ծնված Լուսինե Ա.-ն: Նրանք հայտնել են, որ թունավորվել են իրենց տան՝ շմոլ գազի արտահոսքից:
Գյումրի բերված ոստիականական ուժերը պատնեշ են ստեղծել Գյումրիի ՌԴ հյուպատոսարանի դիմաց, չնայած այդ տարածքում որևէ բողոքի ակցիա տեղի չի ունենում, իսկ ոստիկանական որոշ ուժեր տեղափոխվել են 102-րդ ռազմաբազայի հարակից տարածք:
«Հիրավի, խոսքերն անզոր են փարատելու Ավետիսյանների հարազատների ու վերջին իրադարձություններից ցնցված մեր հայրենակիցների վիշտը»:
ՇՄ ոստիկանապետ Վարդան Նադարյանը ևս վստահեցրել է, որ ռուս զինվորականների մասնակցությամբ միջադեպ տեղի չի ունեցել կամ որ դրա հետևանքով բերման ենթարկվածներ չեն եղել:
«Ոստիկանության որոշակի քանակությամբ ծառայողներ մեկնում են Գյումրի պարզապես փոխարինելու այնտեղ գտնվող իրենց ծառայակից ընկերներին»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշել է Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
Այս մասին այսօր հայտնել է Վրաստանի կառավարության մամլո ծառայությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների վերաբերյալ:
Այդ մասին նշված է Ուկրաինայի խորհրդարանի պաշտոնական կայքում:
«Նոր իմացա փոքրիկի մահվան մասին: Նա միացավ երկնքում իր հարազատներին: Շատ ցավալի է: Մի բան կրկին կոտրվեց մեր մեջ: Հոգին լուսավորի Աստված»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն առաջարկել է ուղերձ հղել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին:
Նրանք ցանկանում են Ռուսաստանը ներքաշել լայնամասշտաբ պատերազմի մեջ, քանի որ միայն այդպես կարող են մնալ իշխանության ղեկին:
Խորը ցավով տեղեկացա Ավետիսյանների ընտանիքի վերջին անդամի՝ փոքրիկ Սերյոժայի մահվան մասին: Հույսը, որ նա, արհամարելով ոճրագործությունը, կապրի և կվառի այդ ընտանիքի մարած լույսը, ավաղ չարդարացավ: Ցավակցում եմ հարազատներին, բարեկամներին և ևս մեկ անգամ շեշտում, որ հանցագործը պետք է խստագույնս պատժվի:
Հունվարի 17-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները բերման են ենթարկվել 1977 թ. ծնված Արտյոմ Մ.-ին:
«Մեզ չհաջողվեց փրկել փոքրիկ Սերյոժայի կյանքը: Չնայած հայ և ռուս բարձրակարգ բժիշկների անսահման ճիգերին՝ մենք կորցրինք նրան: Հանգավ լույսը, որը Գյումրիի ոճրագործությունից հետո բոլորիս միակ սփոփանքն էր, որն անվերականգնելին գոնե ինչ-որ չափով լցնելու համար անելիք էր թողնում մեզ: Ավա՜ղ, չստացվեց, չնայած հնարավոր և անհնարին բոլոր ջանքերին՝ չստացվեց»:
Տարբեր տվյալներով՝ նրա հետ զոհվել է լիբանանյան «Հզբոլլահ» շիական կազմակերպության 4-6 ներկայացուցիչ:
Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում հունվարի 11-17-ը տեղի ունեցած Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում Հայաստանի դպրոցականները ցուցաբերել են աննախադեպ արդյունք: Հայաստանը ներկայացնող 12 դպրոցակնները նվաճել են 10 մեդալ` այդ թվում 1 ոսկի, 7 արծաթ և 2 բրոնզ: Սա Ալմաթիում տեղի ունեցած 11-րդ օլիմպիադան էր, որին մասնակցել են 15 երկրների 59 թիմեր` շուրջ 400 մասնակիցներով:
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:
Հատուկ ջոկատայիններ տեղափոխող նոր ավտոբուսներ են ժամանում Երեւանից եւ մյուս մարզերից: Ավտոբուսները կայանած են քաղաքի տարբեր հատվածներում:
Այսօր Մոսկվայից ու Խաբարովսկից քննիչներ են ժամանել Չիտա:
Քաղաքացի Գերասիմ Ն.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և 137-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Հաջորդ շաբաթ տեղի է ունենալու Իլքեր Բաշբուղի «Ինչպիսի Թուրքիա» խորագրով գրքի շնորհանդեսը:
Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի տեղեկացմամբ` երեկ երեկոյան վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր: