Բաժիններ՝

Շվեդիայում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության շենքի վրա անօդաչու սարքից ներկ են լցրել․ սա 20-րդ նմանատիպ միջադեպն է

Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության շենքը հարձակման է ենթարկվել, անօդաչու թռչող սարքի միջոցով ներկ են լցրել ներկայացուցչության շենքի մոտ։

Նշվում է, որ 2024 թվականի մայիսից ի վեր արդեն տեղի է ունեցել ավելի քան 20 նմանատիպ միջադեպ։

Վերջին նմանատիպ միջադեպերից մեկը տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ին: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան նշել է, որ նման գործողությունները սպառնալիք են ներկայացնում ոչ միայն դիվանագիտական ​​առաքելության, այլև քաղաքի բնակիչների համար, և նշել է, որ ՆԱՏՕ-ին միանալուց հետո Շվեդիան կորցրել է իր ներքին և արտաքին անվտանգության նկատմամբ վերահսկողությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս