Բաժիններ՝

2014 թվականին Ադրբեջանն արտահանվող գազի գինը նվազեցրել է 27.8 տոկոսով

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեն տվյալներ է հրապարակել 2014 թվականին գազի արտահանման արդյունքների մասին:

Դրանց համաձայն՝ նախորդ տարի Ադրբեջանից արտահանվել է ավելի քան 8.56 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը 17.4 տոկոսով ավելին է՝ համեմատած 2013 թվականի ցուցանիշի հետ:

Սակայն գազի արտահանման հայտարարագրված ծավալը կազմել է ավելի քան 1.82 միլիարդ խորանարդ մետր գազ՝ 304.6 միլիոն դոլարի: Ելնելով դրանից՝ կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը 2014 թվականին 1000 խորանարդ մետր գազը միջին հաշվով վաճառել է 166.9 դոլարով:

2013 թվականին Ադրբեջանը 1000 խորանարդ մետր գազը միջին հաշվով վաճառել է 231.3 դոլարով: Այն ժամանակ գազի հայտարարագրված ծավալը կազմել է ավելի քան 3.35 միլիարդ խորանարդ մետր՝ 701.9 միլիոն դոլարի: Ստացվում է, որ մեկ տարում Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը գազի արտահանման գինը նվազեցրել է 27.8 տոկոսով:

2014 թվականին Ադրբեջանը գազ է արտահանել դեպի Վրաստան, Ռուսաստան ու Իրան: Ռուսաստանը 2014 թվականին ներկրել է միայն 100 միլիոն խորանարդ մետր գազ, մինչդեռ 2013 թվականին այդ ցուցանիշը կազմել է 1.5 միլիարդ խորանարդ մետր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս