Մենք չենք հարձակվում կրոնի վրա. Charlie Hebdo-ի գլխավոր խմբագիր
Le Parisien թերթի փոխանցմամբ՝ ֆրանսիական Charlie Hebdo շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ժերար Բայարը հայտարարել է, որ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները հրապարակվել են ազատ դավանանքի պաշտպանության համար.
«Ամեն անգամ, երբ մենք նկարում ենք Մուհամեդ մարգարեին, ամեն անգամ երբ մենք նկարում ենք Հիսուսին, մենք պաշտպանում ենք դավանանքի ազատությունը: Մենք չենք հարձակվում կրոնի վրա: Մենք դա անում ենք միայն այն ժամանակ, երբ նա միջամտում է քաղաքականությանը:
Կրոնը տեղ չունի քաղաքական քննարկումներում: Մենք պնդում ենք, որ Աստվածը չպետք է լինի քաղաքական կամ հասարական գործիչ: Charlie Hebdo-ն պաշտպանում է թե՛ ազատ արտահայտվելը, թե՛ դավանանքի ազատությունը, մեր սեփական ազատությունը, խղճի ազատությունը, ժողովրդավարությունը»: