ԵՄ-ը մտադիր է բողոքարկել ահաբեկչական կազմակերպությունների թվից ՀԱՄԱՍ-ը հանելու որոշումը
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը պլանավորում է վիճարկել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից հանելու մասին դատարանի որոշումը:
Այս մասին հայտարարել է ԵՄ-ի ներկայացուցիչ Սյուզան Կիֆերը. «Խորհուրդը որոշել է բողոքարկել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից ՀԱՄԱՍ-ը բացառելու մասին դատարանի որոշումը»:
Ավելի վաղ ԵՄ-ի գլխավոր դատարանը որոշել է չեղյալ հայտարարել ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական կազմակերպությունների թվում ընդգրկելու մասին որոշումը՝ կապված ապացույցների բացակայության հետ: Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն սրանից առաջ հայտարարել էր, թե Թուրքիան ՀԱՄԱՍ-ը չի ճանաչում որպես ահաբեկչական կազմակերպություն: