Ֆելիքս Ցոլակյան. «Ինչո՞ւ Ավետիսյանները, ինչո՞ւ այդ ընտանիքը, ինչի՞ համար…»
«Մարդաչնմանն արեց անհասկանալի մի բան, որն իր հետևից բազմաթիվ անպատասխան հարցեր թողեց. ինչո՞ւ Ավետիսյանները, ինչո՞ւ այդ ընտանիքը, ինչի՞ համար: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները չունենք»: Այսօր իր ասուլիսի ժամանակ ասել է Շիրակի մարզպետ ֆելիքս Ցոլակյանը:
tsayg.am-ի փոխանցմամբ՝ նա համառոտ ներկայացվել են հունվարի 12-ից մինչ օրս Գյումրիում տեղի ունեցած իրադարձություններն ու կատարված միջոցառումները: «Իրավապահները գործել են հավասարակշռված, լրատվամիջոցները եղել են օպերատիվ և օբյեկտիվ»,- սա Շիրակի մարզպետի գնահատականն է:
Անդրադառնալով առաջ քաշվող հայկական, ռուսական և արտերկրից եկող վարկածներին, Շիրակի մարզպետը նշել է, թե որքան վարկած առաջ քաշողը հեռու է Հայաստանից, այնքան վարկածը ֆանտաստիկ կարող է լինել: Բոլոր հարցերի պատասխանը կարող է տալ միայն հետաքննությունը: