Հունիսի 26-ին շրջանների զգալի մասում, 28-30-ը առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հրամաններով՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Մասնավորապես՝ Անձնակազմի կառավարման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Գագիկ Ասատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, վերջինիս պաշտոնում նշանակվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի անձնակազմի կառավարման գծով օգնական, արդարադատության գնդապետ Լիաննա Սիմոնյանը:
Ադրբեջանական գերությունից վերադարձած Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը այսօր Հրազդանի բժշկական կենտրոնում դարձյալ ենթարկվել է համալիր բուժզննության:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք էր հայտնել, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան- քառյակ համագործակցությունը հնարավոր է: Ս. Մարգարյանը մասնավորապես ասել էր. «Ողջունում եմ և շատ ուրախ եմ, որ երկրորդ նախագահը, ունենալով երկարատև կառավարման, Հայաստանը ղեկավարելու փորձ և ավելի լավ ծանոթ լինելով այդ իրավիճակներին, ինքը գրեթե նույն գնահատականներն է տալիս, ինչ քառյակի կողմից հրապարակվել է»:
004թ․ հունվարի 13-ին, ծայրահեղ կասկածելի ձևով՝ անտեսելով օրենսդրության պահանջները (շրջանցելով խորհրդարանը) վաճառվեց «Երիտասարդության պալատի» շենքը։
Անշարժ գույքը բաղկացած է եղել 24.345,2 քմ տարածքից, գնահատվել է 506 մլն․ դրամ (այդ օրը գործող դոլարի փոխարժեքը եղել է 1 դոլար=569,74 դրամ)։ Այսինքն, ընդհանուր գումարը արտարժույթով կազմել է մոտ 890 հազար $, իսկ 1 քմ․ մակերեսի գինը՝ 36$: Որպես գնորդ հանդիսացել է «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ն։
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները hունիսի 23-ին, ժամը 18.15-ին, բերման են ենթարկել 1967 թ. ծնված Սուրեն Ս.-ին:
Այսօրվա ասուլիսում լրագրողները ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից հետաքրքրվեցին՝ արդյոք ՀՀ նախկին վարչպետ Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն անցնո՞ւմ են հայտնի օֆշորային գործով, ի՞նչ գնահատական կարող է նա տալ նախաքննական մարմնի աշխատանքին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործարար Փայլակ Հայրապետյանը նշում է, որ գործողություններ չեն կատարվել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունիսի 26-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Նուրի ալ-Մալիքին այսօր հայտարարել է, որ «ազգային փրկության կառավարության» ձևավորումը հակասում է երկրի Սահմանադրությանը:
«Նյութերը նախապատրաստվում են ինչպես ոստիկանի կողմից իր հնարավոր պաշտոնական դիրքը չարաշահոլու կամ չչարաշահելու հետ կապված, այնպես էլ՝ այլ անձանց կոմից հնարավոր ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու փաստերի կապակցությամբ»,- ասաց Գևորգ Կոստանյանը՝ խոսելով Սարյան փողոցում տեղի ունեցած հայտնի միջադեպի մասին:
Կարծես թե, Ադրբեջանն արդեն իսկ պատրաստ է ընդունել Կրեմլի առաջարկը:
Ծեծկռտուք և կրակոցներ` ավտոմեքենան արագ վարելու պատճառով: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
ԼՂՀ առողջապահության նախարարի նախաձեռնությամբ, առաջին տիպի շաքարային դիաբետով հիվանդների համար, հանրապետություն է ներկրվել արյան մեջ շաքարի մակարդակի որոշման սարքեր, ստրիպներ և ներարկիչներ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը երեկ հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին Վրաստանի համար մշակվելու են դաշինքի հետ մերձեցման միջոցներ:
«Միխայիլ Կալաշնիկովն այն «ստեղծագործության» հեղինակն է, որը բերում է դժբախտություն, սուգ և արհավիրք միլիոնավոր մարդկանց տները: Իհարկե, ես համարում եմ Կալաշնիկովին տաղանդավոր կոնստրուկտոր, բայց դա չի նշանակում, որ նրա արձանը պետք է դրվի: Եթե դնեին, ասենք՝ Չայկովսկու, Պուշկինի, Լերմոնտովի կամ որևիցե այլ երևելի ռուսի արձան, որևիցե կերպ հասկանալի կլիներ: Բացի դրանից՝ ես փորձել եմ ուսումնասիրել՝ էլ ի՞նչ հայտնի զինագործի արձան է տեղադրված (ասենք, Ջոն Բրաունինգի, Սեմյուել Կոլտի, Ուզիել Գալի, Վալտերի): Ոչ մեկն էլ այդպիսի պատվի չեն արժանացել, որ իրենց արձանները տեղադրվի իրենց հայրենիքում կամ նույնիսկ հայրենիքից դուրս»:
Ոստիկանության Ստեփանավանի բաժին ներկայացած կինը հայտնել է, որ գիշերը, ժամը 00.15-ի սահմաններում, պատուհանի ապակու կոտրվելու ձայնից արթնանալով` նկատել է 1989 թ. ծնված, նախկինում դատված Արեն Հ.-ին:
Հունիսի 25-ին Հայաստանի Հանարպետություն է ժամանել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նույն օրը տեղի է ունեցել Ն. Բորդյուժայի հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:
Քաղաքացի Գրետա Վ.-ի բաց նամակի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ես կարծում եմ՝ դրանք անգամ համադրելի չեն մի քանի պատճառներով: Պատճառ առաջին՝ հաշվի առնելով նրանց արարքի ծանրությունը: Ինչո՞ւ: Որովհետև կրակոցները, որոնք տեղի են ունեցել Քանաքեռ-Զեյթունում, գործը հարուցվել է խուլիգանության 1-ին մասի փաստով, որովհետև Կենտրոնի դատարանում, երբ Կյուրեղյանն արդեն կրակոցներ արձակեց, գործը հարուցվել է խուլիգանության 4-րդ մասի փաստով: Ինչո՞ւ:
«Երբ քառյակը ներկայացրեց իր 12 կետերը՝ շատերը զարմացան, թե այդ ինչ անհեթեթեթ, պոպուլիստական կետեր էին, իսկ հիմա փաստորեն բացահայտվեց․ այդ կետերը գրված էին Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում և տվել էին քառյակին՝ ասելով, թե տարեք, դրանք տվեք կառավարությանը, ես ձեր հետևից գալիս եմ»:
Այս մասին այսօր հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:
Գառնու հեթանոսական տաճարի շուրջ ծավալվող կրքերը չեն հանդարտվում: Դեռ չէր ավարտվել տաճարի տարածքում սպասվող սրճարանակառուցման թեման, հիմա էլ դրամաշորթեր են հայտնվել այնտեղ: Իհարկե, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ով գոնե մեկ անգամ առիթ ունեցել է լինելու Գառնու հեթանոսական տաճարում, ձոր իջնելու համար հաստատ վճարել է գումար:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի գլխավորած պատվիրակության՝ ԼՂՀ կատարած երկօրյա այցի շրջանակներում, այսօր տեղի է ունեցել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների արդարադատության նախարարությունների համատեղ սեմինար, որի ընթացքում անդրադարձ է կատարվել քրեական և քաղաքացիական գործերով վարույթների որոշ առանձնահատկություններին, հարկադիր կատարման ծառայության, ՔԿԱԳ համակարգի ու նոտարիատի խնդիրներին:
Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Ալլահշուքյուր Փաշազադեն երեկ հանդիպել է Ինգուշեթիայի նախագահ Յունուսեկ Եվկուրովի հետ:
Վերջին շրջանում Ադրբեջանի ռազմական բյուջեն աճել է 20 անգամ:
Փոխոստիկանապետ Հովհաննիսյանի բացատրությունները, ըստ էության, ոչ միայն չտվեցին նշված խնդիրների պատասխանները, այլև բերեցին նոր հարցեր: Այսպես, Հովհաննիսյանը բաց է թողնում գլխավոր հանգամանքը. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցում խոսք չէր գնում այն մասին, թե ինչպես են ձևավորվում տուգանքների չափերը, այլ խոսվում էր այն մասին, որ այդ չափերը համադրելի չեն մեր քաղաքացիների եկամուտների մակարդակի հետ և հաստատագրված նվազագույն աշխատավարձի զգալի մասն են կազմում:
Այս մասին կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Միխայիլ Կովալը:
Մեր դիրքերը ՀՀ բանկային շուկայում գոհացուցիչ են: Սպառողական և ՓՄՁ-ների վարկավորման ծավալով՝ «Յունիբանկը» հայաստանյան բանկերի առաջատար հնգյակում է, իսկ ժամկետային ավանդների գծով` եռյակում:
Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն: