Բաժիններ՝

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանը՝ փոխոստիկանապետին և Երևանի քաղաքապետին. yerkir.am

Ռոբերտ Քոչարյանի՝ Yerkir.am-ին տված հարցազրույցի՝ տեսանկարահանող և լուսանկարող սարքերի ու կարմիր գծերի համակարգերի, տուգանքների մեծ չափերի վերաբերյալ հատվածին, ինչպես արդեն տեղեկացրել ենք, անդրադարձել են փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանն ու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմանյանն անդրադառնում է վերջիններիս արձագանքներին, որը Yerkir.am-ը ներկայացնում է ստորեւ. Ես կանդրադառնամ իշխանության ներկայացուցիչների (մասնավորապես՝ Երևանի քաղաքապետի և փոխոստիկանապետի) արձագանքներին, քանի որ դրանք վերաբերում էին բարձրացված հարցերի էությանը և տեղի ունեցողի փաստարկման ու բացատրման մի փորձ էին հանդիսանում: Բացատրությունները ոչ մի նոր բան չեն պարունակում. ըստ էության, շարադրվում է այն ամենը, ինչը և վրդովեցնում է հասարակությանը և ինչի դեմ այն շարունակում է բողոքել: Հարց է ծագում’ եթե ամեն ինչ լավ է, ապա ինչո՞ւ է հասարակության վերաբերմունքն այդքան բացասական:

Չէ՞ որ մեր ժողովուրդը միանգամայն ադեկվատ է և համբերատար, նույնիսկ’ չափազանց համբերատար: Ուրեմն, ինչն է նրան այստեղ հուզում: Այդ հարցը առաջին հերթին պիտի իրենք իրենց տան իշխանությունները’ այդ թվում և Երևանի քաղաքապետարանը:

Փոխոստիկանապետ Հովհաննիսյանի բացատրությունները, ըստ էության, ոչ միայն չտվեցին նշված խնդիրների պատասխանները, այլև բերեցին նոր հարցեր: Այսպես, Հովհաննիսյանը բաց է թողնում գլխավոր հանգամանքը. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցում խոսք չէր գնում այն մասին, թե ինչպես են ձևավորվում տուգանքների չափերը, այլ խոսվում էր այն մասին, որ այդ չափերը համադրելի չեն մեր քաղաքացիների եկամուտների մակարդակի հետ և հաստատագրված նվազագույն աշխատավարձի զգալի մասն են կազմում: (…)

…. Այժմ այն մասին, որ տուգանքների չափերը նշանակալիորեն ավելացվել են 2007 թվականին /նկատի ունեն նախագահ Քոչարյանի ղեկավարման օրոք/: Իսկապես, այդպիսի փոփոխություն եղել է հենց 2007 թվականին, սակայն այժմ տուգանքների գործնական կիրառումը հիմնվում է միանգամայն այլ տեխնիկական բազայի և տուգանողների այլ շարժառիթների վրա: Հենց այս պատճառով դժգոհությունը սկսեց կրել այսքան մասսայական բնույթ: Անցյալում թուլ տրված սխալն ուղղելու փոխարեն, 2012թ.-ին, իսկ հետո նաև 2013 թվականներին տուգանքների չափերը նորից ավելացան: /Տես «Վարչական իրավախախտումների մասին» օրենքի 07.02.2012 և 13.07.2013 թթ փոփոխությունները/: Անհրաժեշտ է խստության խելամիտ աստիճան, որը ճանապարհներին կարգուկանոն կապահովի ՝ առանց վարորդների վրա ավելորդ հոգեբանական ճնշման: Տաքսու վարորդը Երևանում չպիտի ողջ օրն աշխատի ամբողջ աշխատավարձը կորցնելու վտանգի ճնշման տակ: Սա դժվար թե ամրապնդի անվտանգությունը ճանապարհներին: Ամենօրյա սթրեսի այդպիսի աստիճանի առկայությամբ պետությունը հետագայում իր քաղաքացիների բուժման վրա կծախսի տասնապատիկ ավելի շատ միջոցներ, քան կստանա տուգանքներից: Հնարավոր է, որ սա փոխոստիկանապետի և մասնավոր ընկերության գործը չէ, բայց այ՝ կառավարության և հարկատուների գործն է հաստատ: Քոչարյանը հղում էր արել գերմանական փորձին հատկապես այն պատճառով, որ այդ երկրի պրակտիկան համարում է առավել հավասարակշռված: Իմիջիայլոց, գիտի և սեփական փորձով , քանի որ վերջին 5-6 տարիներին շատ է երթևեկում ղեկին եվրոպական ճանապարհներհով:

Մանրամասները` yerkir.am կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս