Բաժիններ՝

Ասոցացման համաձայնագրի շուրջ ԵՄ-ՌԴ-Ուկրաինա եռակողմ հանդիպումը կանցկացվի հուլիսի 11-ին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ տնտեսական ու առևտրային հարցերի շուրջ Ռուսաստանի, ԵՄ-ի ու Ուկրաինայի եռակողմ խորհրդակցությունները Բրյուսելում կանցկացվեն հուլիսի 11-ին: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառուզուն:

Նա մանրամասնել է, որ այդ հանդիպումը նախագահելու է առևտրային հարցերով եվրահանձնակատար Կարել դե Գյուհտը. «Ասոցացման համաձայնագիրը ստորագրվելու է ԵՄ-ի հետ մերձենալու համար և ոչ թե ինչ-որ մեկի դեմ»:

Բառոզուն հավելել է, որ ԵՄ-ը ողջունում է Ռուսաստանի Դաշնային խորհրդի որոշումը՝ կապված Ուկրաինայում զորքեր կիրառելու մասին նախկին որոշումը չեղյալ հայտարարելու հետ: Ուկրաինան ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու է հունիսի 27-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30