Բաժիններ՝

Սիրիայում ու Իրաքում գործող իսլամիստ զինյալները միավորվել են

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ալ-Քաիդայի» սիրիական թև «Ջաբհաթ ալ-Նուսրայի» զինյալները միավորվել են «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» արմատական խմբավորման հետ և սիրիա-իրաքյան սահմանին ընկած Աու-Քամալ քաղաքում հավատարմության երդում են տվել նրան:

Այս մասին հայտնել է Սիրիայում մարդու իրավունքների պահպանման հարցերով մոնիթորինգային կենտրոնը: Իրավապաշտպանների խոսքերով՝ տվյալ փաստը նշանակալից իրադարձություն է, քանի որ իսլամականներն այժմ կարող են վերահսկել երկու կողմի սահմանն էլ՝ սիրիական Աբու-Քամալն ու իրաքյան Էլ-Քաիմը:

Իրավապաշտպանների ղեկավար Ռամի Աբդուռահմանը հայտարարել է, որ նրանք հանդիսանում են մրցակիցներ, սակայն միևնույն ժամանակ երկու խմբավորումներն էլ կազմված են ջիհադականներից ու իսլամականներից: Աբդուռահմանը կարծում է, որ այդ քայլը կարող է մեծացնել լարվածությունը տարածաշրջանի ապստամբական մյուս խմբերի, այդ թվում նաև իսլամականների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս