Փաշազադեն հուսով է, որ Պուտինի օգնությամբ Ադրբեջանին կվերադարձվեն «նրա տարածքները»

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար, շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն երեկ հանդիպել է ռուս-ադրբեջանական 5-րդ ֆորումի շրջանակներում Ադրբեջանում գտնվող Ինգուշեթիայի նախագահ Յունուսեկ Եվկուրովի հետ:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության հարցը: Հիշատակելով Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև սերտ հարաբերությունների առկայությունը՝ Փաշազադեն հույս է հայտնել, որ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնությամբ Ադրբեջանին կվերադարձվեն նրա տարածքները» և «հակամարտությունը կունենա իր խաղաղ լուծումը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30