
Մենք հնարավորություն ունենք Հայաստանի տարածքում խոցել յուրաքանչյուր օբյեկտ. Զաքիր Հասանով

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երկրի զինված ուժերի ստեղծման տարեդարձին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հարցազրույց է տվել «Ազերթաջ» պետական գործակալությանը:
Անդրադառնալով շփման գծում տիրող լարվածությանը՝ Հասանովը հայտարարել է, որ դրա պատճառն «ադրբեջանական տարածքների օկուպացման» շարունակումն է: Հասանովը հայկական կողմին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջ.
«Մենք հնարավորություն ունենք խոցել Հայաստանի տարածքում գտնվող յուրաքանչյուր օբյեկտ ու բնակավայր: Վերջին շրջանում Ադրբեջանի ռազմական բյուջեն աճել է 20 անգամ:
Ընթացիկ տարվա ռազմական ծախսերը 2013 թվականի ծախսերը գերազանցում են 7.1 տոկոսով: Միևնույն ժամանակ Հայաստանի ռազմական ծախսերը 2014 թավականին 5.3 անգամ փոքր են մեր ռազմական բյուջեից»: