
Հայր ու որդի Գառնիում շորթել են հազարավոր բնակիչների. armlur.am

armlur.am-ը գրում է՝ Գառնու հեթանոսական տաճարի շուրջ ծավալվող կրքերը չեն հանդարտվում: Դեռ չէր ավարտվել տաճարի տարածքում սպասվող սրճարանակառուցման թեման, հիմա էլ դրամաշորթեր են հայտնվել այնտեղ: Իհարկե, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ով գոնե մեկ անգամ առիթ ունեցել է լինելու Գառնու հեթանոսական տաճարում, ձոր իջնելու համար հաստատ վճարել է գումար: Այլապես նրան չէին թողնի վայելել գեղատեսիլ Գառնին՝ ներքևից: Պարզվում է՝ այդ գումարները շորթվել են միանգամայն ապօրինի կերպով: armlur.am-ին տեղեկություններ են հասել այն մասին, որ Գառնու ձորում գտնվող Գառնիի սանիտարական գոտին պատկանում է «Երևանջուր» ՓԲԸ-ին: Այս ընկերությունը, սակայն, որևէ առնչություն չունի գանձվող գումարների հետ: «Իրականում Գառնի գյուղի բնակիչ Շմավոն Համբարձումյանն է ինքնագլուխ իր 90-ամյա հոր միջոցով ապօրինի կերպով պարբերաբար գումարներ գանձել Գառնու ձորի գեղատեսիլ վայրեր այցելող քաղաքացիներից եւ զբոսաշրջիկներից: Հայր ու որդի Համբարձումյանները արգելապատնեշ (шлакбаум) են դրել ձորի մուտքի մոտ և տարբեր չափի գումարներ հավաքել»,- գրում է կայքը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: