Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմը, որն առաջին անգամ այդ զորավարժություններին մասնակցել է 2012 թվականին, այս անգամ չի ստացել նման հրավեր:
«Հայաստանի համար միջազգային շուկաներ դուրս գալու հիմական միջանցք հանդիսացող Վրաստանը երեկ, Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ միասին Եվրոպական միության հետ ստորագրեց Ասոցացման համաձայնագիրը, որը ներառում է նաեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի բաղադրիչը,- գրում է «Հայկական Ժամանակ» թերթը՝ ավելացնելով,- Հայաստանը, հիշեցնենք, ժամանակին հրաժարվեց ստորագրել այս նույն համաձայնագիրը՝ հայտարարելով, որ ցանկություն ունի միանալ նորաստեղծ Եվրասիական տնտեսական միությանը: Այժմ հասարակության լայն շրջանակներում մտահոգություն է առաջանում, թե ԵՏՄ-ի ուղին բռնած Հայաստանը եւ ԵՄ-ի հետ ասոցացված Վրաստանը ինչպե՞ս են համագործակցելու, քանի որ սա ենթադրում է տնտեսական նոր բաժանարար գիծ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ»:
Քաղաքացի Հայկ Կ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Պուրգինի խոսքերով` ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրումը բացասաբար կանդրադառնա տարածաշրջանի բարեկեցության վրա:
Էրդողանն ընդգծել է, որ կառավարությունը մինչև վերջ պայքարելու է այն ուժերի դեմ, որոնց գործողությունները սպառնում են երկրի անվտանգությանը:
Այս մասին հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին:
2013 թվականի սեպտեմբերի 25-ին Սուլեյման Դեմիրելին մեղադրանք էր ներկայացվել փետրվարի 28-ի հեղաշրջմանը մասնակից լինելու համար:
Հարֆը, սակայն, չի համաձայնվել այն պնդման հետ, որ Ռուսաստանն Իրաքին զենք մատակարարելու պլանում զբաղեցնում է ԱՄՆ-ի տեղը:
Ներկա դրությամբ Իրաքն ու Սիրիան բախվել են միանման խնդիրների
Դավիթ Սարոյանը նախկինում 3 անգամ ազատազրկման է դատապարտված եղել, իսկ ներկայումս դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ 2 տարի 10 ամիս ժամկետով:
Ռուսաստանի պետական գրադարանը բացել է իր հատուկ պահոցներից մեկի գաղտնիքը: Փակ սեկցիայում մինչ օրս պահվում են ԽՍՀՄ ժամանակաշրջանում արգելված էրոտիկ եւ պոռնոգրաֆիկ բնույթի հրատարակություններ եւ նյութեր` գրքեր, նկարներ, լուսանկարներ, ֆիլմեր:
«Այսինքն՝ վաղը չէ մյուս օրը մեծահարուստ որևէ մեկը իր պապիկի արձանը կարող է ցանակա տեղադրել քաղաքի որևէ հատվածում, և միայն այն պատճառաբանությամբ, որ այդ մեծահարուստը պատրաստ է ծախսերը հոգալ, ուրեմն՝ ի՞նչ, այս քաղաքը վերածելու եք գերեզմանատա՞ն, թե՞ թոռնիկների հավատարմության և նրանց սիրո առհավատչյաները տեղադրելու ենք այս քաղաքում: Նման հիմար մոտեցումը, կարծում եմ՝ ոչ մի լավ բանի չի հանգեցնի քաղաքին ոչ միայն դաստիարակչական, բարոյական առումով, զուտ՝ արտաքին տեսքի առումով: Ամեն մեծահարուստ եթե ուզենա ինչ-որ մեկի արձանը տեղադրի, գնա ասի քաղաքապետին կամ ավագանուն՝ ես փող եմ տալիս, եկեք՝ սրա արձանը տեղադրենք»:
Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 40.0 %-ն արձանագրվել է Երևան քաղաքում, իսկ օտարված անշարժ գույքի 36.4 %-ը հանդիսանում են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները:
ԱԺ արտաքին հարաբերունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը 168.am-ի հետ զրույցում՝ խոսելով Վարաստանի կողմից Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու և Հայաստանի կողմից այն չստորագրելու փաստի մասին, ասաց. «Ես միշտ ասել եմ, որ ողջյունում եմ Վրաստանի ընտրությունը և ուրախ եմ, որ Վրաստանը ստորագրեց ասոցացման համաձայնագիրը: Հայաստանի պարագայում խնդիրները այլ են, շահերը այլ են և մենք գնում ենք մեր ընտրած ճիշտ ուղիով»:
«Մարդիկ Հայաստանում սարսափում են անգամ մտածել նման բաների մասին: Ինչո՞ւ ես սարսափում, երբ զենքը տալիս է քո թշնամուն, իսկ այստեղ իր բանակով քո ձեռքերը կապում է: Գոնե այս մեկից կարո՞ղ ես ազատվել: Էլ չեմ ասում, որ դա Ռուսաստանին կստիպի քայլ անելուց առաջ հազար անգամ մտածել: Եթե նա այստեղից դուրս գա, դատարկ տեղ չի մնա (գ)Հատկանշականն այն է, որ Հայաստանի ռուսամետ ուժերը ոչ մի կերպ չեն կարողանում բացատրություն տալ, թե ինչու է Ռուսաստանը զինում Ադրբեջանին: Առաջին անգամ նրանք ցայտնոտի մեջ են հայտնվել»,- նշեց նա:
Առաջին հարցը վերաբերում էր Հովիկ Աբրահամյանի կառավարությանը։ Ինչպես հայտնի է՝ նախագահ Սերժ Սարգսյանը նոր վարչապետի առաջ խնդիր էր դրել վերականգնել վստահությունը կառավարության նկատմամբ։
Շանթ Հարությունյանի դատավարությունը Հայաստանի քաղաքական ուժերի ու քաղաքացիական հասարակության իրական կենսունակությունը ստուգող թեստ է: Բացասական արդյունքով թեստ: Ազատություն Շանթ Հարությունյանին և մյուս քաղբանտարկյալներին:
Սովորական ասպիրինը, որը հասանելի է ցանկացած մարդու համար, ոչ միայն մարդկանց փրկում է սրտայինի հիվանդություններից, հաստ և ուղիղ աղիքի քաղցկեղից, այլ նաև կանանց պաշտպանում է վտանգավոր մելանոմա հիվանդության զարգացման հավանականությունից։
Հայ Հեղափոխական Դաշնակցություն խմբակցության անդամ Բագրատ Եսայանը, որ դեմ է Անաստաս Միկոյանի արձանի տեղադրմանը, կողմ է՝ Համազասպ Բաբաջանյանի արձանի տեղադրմանը: Նրա խոսքով՝ Համազասպ Բաբաջանյանը այն զորահրամանատարն է, որ իսկապես մեծ ներդրում է ունեցել թե՛ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ սովետական զորքերի հաղթանակի մեջ, թե՛ նաև որպես հայ ազգի զորահրամանատար նա այն տրիադայի շարքերում է, որոնք իսկապես բարձր են պահել հայ զորահրամանատարների ավանդույթը: «Այնպես որ՝ որևէ խնդիր չեմ տեսնում այդտեղ: Ես նորմալ եմ վերաբերվում դրան»,- մեզ հետ զրույցում ասաց Բագրատ Եսայանը:
Հունիսի 26-ին, ժամը 11.40-ի սահմաններում, 1964 թ. ծնված Գագիկ Միքայելյանը Շիրակի մարզում` Ձիթհանքով-Քարաբերդ ճանապարհի 2-րդ կմ-ին, «Բելառուս ՄՏԶ-80» տրակտորի քարշակին բարձած խոտի հակերի վրայից ցած է ընկել և տեղում մահացել:
Միջազգային չարիքի` թրաֆիքինգի դեմ պայքարը Հայաստանում:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հունիսի 27-29-ը մասնակցելու է Բազելում (Շվեյցարիա) գումարվող Միջազգային Հաշվարկների Բանկի ընդհանուր տարեկան 84-րդ ժողովին:
Այսօր՝ հունիսի 27-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 407.32 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարն էժանացել է 0.14%-ով։
Հունիսի 26-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Կոմիտասի պողոտայի մի բնակարանից բերման են ենթարկել 1983 թ. ծնված Գարեգին Պ.-ն:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դսատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը այսօր մերժեց Արտակ Ղուկասյանի ներկայացուցիչ Հակոբ Ճարոյանի բողոքը ՀՔԾ քննիչի որոշման դեմ: Թե Արտակ Ղուկասյանը, թե՛ նրա հարազատները պնդել են, որ Ա. Ղուկասյանին առևանգել են, սակայն Հատուկ քննչական ծառայության քննիչը որոշում է կայացրել քրեական հետապնդում չիրականացնելու մասին:
«Եթե ԱԱԾ-ում իսկապես կան հատուկենտ հայրենասերներ, ինչին անկեղծորեն կասկածում եմ, ապա նրանց կոչ եմ անում չվախենալ ռուսական ԿԳԲ-ից ու Պուտինից և վճռական պայքար սկսել հայրենիքին դավաճանող Հայաստանի չեկիստների դեմ, միաժամանակ ԱԱԾ-ի բոլոր դավաճաններին էլ զգուշացնում եմ՝ ռուսական ԿԳԲ-ն ձեզ չի կարողանալու փրկել խստագույն պատժից, ինչպես որ՝ չկարողացավ փրկել ռուսական սովետական կայսրությունը կործանումից: Ու լավ իմացեք, լինեք պրեզիդենտ թե վարչապետ, նախարար թե ԿԳԲ-ի գեներալ, այնպիսի պատիժ եք կրելու, որ Գուանտանամոյի բանտն էլ իրանց դրախտ է թվալու»:
Ըստ Գևորգ Ա.-ի` նշված իրերը, ինչպես նաև 460.000 դրամը, հունիսի 23-ի լույս 24-ի գիշերը գողացել է Ազատության պողոտայում գտնվող հաստատություններից մեկի տնօրենի աշխատասենյակից:
Միգրացիան հատկապես երիտասարդների մեջ որոշ առումով դարձել է ժառանգական ֆենոմեն: Տարիներ շարունակ իրենց մոտ ձևավորվել է այն պրակտիկան, որ իրենց գոյատևման խնդիրները պետք է լուծեն միգրացիայի միջոցով, և դա փոխանցվում է հորից որդուն», – «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ Գյումրիում կազմակերպված բացօթյա քննարկմանը միգրացիայի պատճառներին անդրադարձավ ազգագրագետ, ԵՊՀ Պատմ. գիտ. թեկնածու Աղասի Թադևոսյանը:
«Մենք արդեն ճանաչում ենք: Որ ավելի ցածր են կրակում՝ դիրքերից դիրքեր, ուրեմն ավտոմատով են կրակում, իսկ որ ավելի բարձր՝ դա նշանակում է, որ «դեշեկայով» են կրակում»:
Ներկայումս գրեթե բոլոր ջրատարների վրա, ջրաղբյուրներում, ջրամբարներում, պոմպակայաններում, ներքաղաքային ջրամատակարարման բաշխիչ ցանցի հանգուցային կետերում, այլուր տեղադրված շուրջ 200 մոդեմների միջոցով 5 րոպեն մեկ հաճախականությամբ Կարգավարական ծառայությունում ինքնաշխատ եղանակով գրանցվում է համակարգի «ինքնազգացողության» մասին վկայող ողջ տեղեկատվությունը: