
Դոլարը սահուն արժեզրկվում է

Այսօր՝ հունիսի 27-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 407.32 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարն էժանացել է 0.14%-ով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 6 միլիոն 400 հազար դոլար։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի միջին գինը կազմում է 406 դրամ, վաճառքինը՝ 409 դրամ։