«Հարություն Սարգսյանի վրա կրակոցի արգասիքներ չկան, արյան հետքեր չկան, զենքի կրման հետքեր չկան, այնինչ հաշվի առնելով, թե ինչ վիճակում էր Կարեն Եսայանը, ուր էր հասել արյունը, մատնահետքեր կան, չի պատկանում Հարություն Սարգսյանին, չի գտնում, թե ում է պատկանում, ասում է կեղտոտ շորերին ուղղակի կան կապարի մետաղացման հետքեր, որն իր աշխատանքի ընթացքում է եղել»:
Հունիսի 18-ին ոստիկանության Գավառի բաժին էր ներկայացել 1989 թ. ծնված Աշխեն Հ.-ն և հաղորդում տվել, որ անհայտ պայմաններում կորցրել է 150.000 դրամ արժողությամբ բջջային հեռախոսը:
Երեկ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանի որդու` Անուշավան Մանուչարյանի դեմ սպանության փորձ կատարելու գործով հերթական դատական նիստը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և այլ օրենքները:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
Թուրքիայի արտգործնախարարի վերջին հայտարարությունը որեւէ նոր տվյալ չի ապահովում Անկարայի կողմից որոշ ժամանակից ի վեր կիրառվող թավշյա ժխտողականության քաղաքականության մեջ: Ուղերձը նույն հստակությամբ է բանաձեւվել: Թուրքիայի վարչապետը «խաղաղասիրական մեծ քայլ է կատարել»: Կատարվածը ցավակցությունից այն կողմ «հավերժ խաղաղության» առաջադրանքով ընդհանուր ապագայի ապահովման միտող ծրագիր է: Բնականաբար պիտի հետեւեր հայկական կողմից առնվելիք համապատասխան քայլի սպասումը:
«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանի նամակը ՌԴ նախագահը ստացել է եւ սկսել է համապատասխան քայլեր ձեռնարկել:
Գործարանային 2 ա շենքն այսօր ունի մոտ 20-25 բնակիչ, ովքեր տարբեր պատճառներով են անօթևան: Ինչպես բնակիչներն են ասում, շենքի կենցաղային պայմաններն անտանալի են ու այդ պայմաններում ապրելն այլևս անհնար:
Ա.Գեւորգյանը խորհրդակցություն անցկացրեց համայնքապետարանում, որին մասնակցում էին ՊՆ Զինված ուժերի երրորդ բանակային կորպուսի հրամանատարը, ԶՈւ սպաներ, Այգեպարի, Չինարիի, Մովսեսի, Ներքին Կարմիր աղբյուրի, Բերդի համայնքապետները, տեղական հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ, Այգեպարի ավագանու անդամներ: Քննարկվեցին համայնքներում բնակչության անվտանգության ապահովման հետ կապված հարցեր, անհրաժեշտ պարզաբանումներ ներկայացրեցին ԶՈւ ներկայացուցիչները: Փոխվարչապետն իր հերթին ընդգծեց, որ սահմանամերձ համայնքները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում:
Խոսելով ոստիկանության կողմից որդեգրված հանդուժողական գործելակերպի, զիջողամտության մասին՝ Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ հանդուրժողականությունը դուրս չպիտի գա օրենքի ու տրամաբանության սահմաններից, և հարկ եղած դեպքում ոստիկանությունը պետք է գործի իրեն վերապահված լիազորությունների ողջ ծավալով:
Հունիսի 28-ի, հուլիսի 2-ի երեկոյան ժամերին, 29-30-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Բարեկամավանի բնակիչները կայքին հայտնել են, որ ադրբեջանական գնդակները խոցել են տների տանիքները,պատուհանները: Դրանք դիպել են նաեւ դպրոցի շենքին:
Մեկնարկել է գինեգործության և կոնյակագործության ոլորտի մասնագետների համար կազմակերպված վարպետության դասընթացների շարքը
«Օֆշորային» սկանդալով հայտնի գործարար Աշոտ Սուքիասյանը իր նախնական ցուցմունքներում իրեն մեղավոր չի ճանաչել:
Սերգեյ Նարիշկինն իր հերթին հայտարարել է. «Մենք գտնվում ենք մեզ համար հարազատ հողում, ուր մենք մեզ զգում ենք ինչպես մեր տանը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը` անդրադառնալով Մամիկոն Խոջոյանի մարմնում հայտնաբերված նավթի և հոգեմետ նյութերի ներարկմանը:
Եվրասիական տնտեսական միությանն անդամակցող երեք երկրներից երկուսը՝ Բելառուսը և Ղազախստանը, դեմ են Հայաստանի անդամակցությանը, քանի որ մտահոգություն ունեն, որ Հայաստանի անդամակցության դեպքում կխախտվի այդ միությունում առկա ուժերի բալանսը:
Հուրարձանը արդեն պատրաստ է, և այժմ ընթանում են այգու վերանորգման աշխատանքները: Հուշարձանի տեղադրման վայրը ընտրված է այնպես, որ այն հնարավորինս մոտ լինի ՀՀԿ կենտրոնական գրասենյակին: ՀՀԿ-ի ծրագրի հիմքում ընկած է Գարեգին Նժդեհի դավանած ցեղակրոնության և տարոնականության գաղափարախոսությունը:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը:
Արդեն դեպքի օրը՝ նոյեմբերի 18-ին, Դիլոյանին է զանգահարել Է. Խլղաթյանը և ասել, որ Ս. Շարբաթյանը գնալու է և տղաներին հրավիրում են նրան ճանապարհելու: Դիլոյանը, թեև սկզբում փոքր-ինչ առարկել է, բայց ի վերջո համաձայնել է և վերցնելով իր համար ուղարկված կոնյակը՝ գնացել Մուշ, զանգահարել և այնտեղ է կանչել նաև Արտակին և Արենին՝ ասելով որ իրենց հետ ուտելիք բերեն, քանի որ Մուշը չի աշխատում, ու իրենք էլ ոնց-որ թե պիտի մի քիչ երկար նստեն:
Ձախողումների պատճառն այն էր, որ Թուրքիան չի փորձել վարել այնպիսի քաղաքականություն, որն ուղիղ համեմատական կլիներ նրա պոտենցիալին
Դուք ինքներդ Ձեր ելույթներից մեկում էլ նշել եք, որ ազգաբնակչության 80 տոկոսը դեմ է նմանատիպ օրենքի, սակայն մինչ այսօր Ձեր կուսակից պատգամավորները, ամբողջությամբ չգիտակցելով իրենց զբաղեցրած պաշտոնի պատասխանատվությունը, քվեարկել են մի օրենքի համար, որը, մեր խորին համոզմամբ, ոչ մի կերպ չի բխում Հայաստանի Հանրապետությունում դեռ ապրող քաղաքացիների շահերից: Ավելին՝ եթե անգամ Դուք չհամաձայնեք մեզ հետ, որ այս օրինագիծը չի բխում մեր քաղաքացիների շահերից, ապա գոնե չեք կարող հերքել, որ Հայաստանի Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը (Ձեր կարծիքով 80 տոկոսը) դեմ է այս օրենքին: Իսկ Սահմանդրությամբ իրեն ժողովրդավար հայտարարած երկրում չի կարող ընդունվել որևէ օրենք, որին դեմ է իշխանության կրողի՝ ժողովրդի մեծամասնությունը:
«Մենք 12 տարի գտնվում ենք պաշարման մեջ: Մենք դիմելու ենք ինքնապաշտպանության, կլինի դա Վանի, Սասունի կամ այլ, թող ականջներին օղ անեն, Նժդեհներ ու Անդրանիկներ մեր ազգի մեջ դեռ կան: Ու համբերությունն արդեն հատնում է: Եթե կգան զենքով, զենք են ստանալու»,- հայտարարեց Վ. Գերավետյանը:
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է հունիսի 24-ին այլ հանցագործություն կատարելու համար բերման ենթարկված, 1978 թ. ծնված Սամվել Վ.-ն:
2014 թվականի հունիսի 17-ին Բագրատաշենի սահմանային հսկիչ կետով փորձ է արվել ներմուծել «БЕЛРЫБА» ընկերության արտադրության ապխտած ձկնամթերք («Кальмар», «Окунь», «Осетр»)` 16,2 կգ, որոնք ժամկետն անց են եղել:
Հայաստանի Հանրապետությունում Բելոռուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ս. Սուխորենկոն այցելել է Կոտայքի մարզպետարան: ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանն ու դեսպանը հանդիպման շրջանակներում քննարկել են համագործակցային մի շարք ուղղություններ` անդրադառանալով որոշակի ծրագրային առաջարկությունների և հետագա հանդիպումների պայմանավորվածությունների:
Չնայած որ վերջին տարիներին գրանցվել է պաշտոնատար անձանց կողմից վատ վերաբերմունքի դեպքերի կապակցությամբ ստացված բողոքների և պատրաստված նյութերի թվի նկատելի աճ, սակայն դրանց չնչին տոկոսի դեպքում է քրեական գործ հարուցվում և միայն մի քանիսն են արդյունքում հասնում դատարան:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի խորհրդարանի մամլո ծառայությունը:
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի նկատմամբ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել
Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով: