«Հանրային գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշման մասով դատարանը որոշել է մերժել հայցը, իսկ շենքը տեղափոխելու մասին Երևանի քաղաքապետարանի որոշման մասով` վերադարձնել` հայցադիմումում փաստաթղթային թերությունների պատճառով»:
Թուրքիայում հասունանում է դիվանագիտական սկանդալ՝ կապված նրա հետ, որ թուրքական ոստիկանության աշխատակիցները ծեծի են ենթարկել ադրբեջանցի դիվանագետին:
Անդրադառնալով մեղադրողի կողմից միջնորդված 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման միջնորդությանը՝ Արա Զաքարյանն ասաց, որ օբյեկտիվ անձը չէր կարող նման խիստ պատիժ միջնորդել: Ա. Զաքարյանն ասաց, որ եթե, այնուամենայնիվ, դատարանը գտնի, որ Վ. Ավետիսյանին պետք է մեղավոր ճանաչել, ապա նրա նկատմամբ նշանակի մեղմ պատիժ, որը չգերազանցի 5 տարին և համաներմամբ ազատի պատժի կրումից:
Փեշմերգան (թարգմանաբար՝ մահապարտ), ռազմական գործողություններ է սկսել «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» (ISIL) խմբավորման զինյալների դեմ:
Հարևանները հարցի շուրջ տարբեր դիրքորոշումներ ունեն: Նրանց մի մասը գիտակցում է, որ աղբը շքամուտքում լցվել է Գասպարիից վրեժխնդիր լինելու համար: Մյուս մասը պատճառներով չի հետաքրքրվում, այլ ցանկանում է մաքուր շքամուտք ունենալ, և որ իրենց երեխաները ստիպված չլինեն թռնել աղբի կույտի վրայով:
Ոստիկանության աշխատակիցները փորձում են տուժած վարդենիսցիներին համոզել բացել ճանապարհը` ասելով, թե վարչապետը կմոտենա իրենց, սակայն մարդիկ մերժում են և կրկնում, որ իրենք տեղից չեն շարժվի և պատրաստ են անգամ այնտեղ գիշերել մինչև վարչապետ Հովիկ Աբրահամյանն անձամբ իրենց չտեսնի: Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ հավաքված քաղաքացիների հետ հանդիպման են գնացել Գեղարքունիքի մարզպետարանի կողմից կազմված երկու հանձանաժողովների ներկայացուցիչները` նախագահների գլխավորությամբ:
Գլազևը կարծում է, որ Ուկրաինային սպասվում է դեֆոլթ, քանի որ արևմտյան օգնության ծավալը կազմում է 35 միլիարդ դոլար, մինչդեռ իրավիճակի կայունացման համար անհրաժեշտ է մոտ 100 միլիարդ դոլար:
Մեղադրողը միջնորդեց Վ. Ավետիսյանին մեղավոր ճանաչել երկու հոդվածներով և նրան դատապարտել 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, ինչպես նար հօգուտ պետության նրանից գանձել 2000 դոլար:
2014թ. հունիսին մայիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.8% գնանկում: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 3.1%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.8%-ով, իսկ ծառայությունների ոլորտում սակագների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը խոստացել է պատժել եվրոպական այն ընկերություններին, որոնք գազի ռևերսային մատակարարումներ կիրականացնեն Ուկրաինային:
Այդ 102 օրվա ընթացքում նա այցելել է աֆրիկյան 24 երկրի 25 նավահանգիստ:
Այս շաբաթ Հատուկ քննչական ծառայությունում նախատեսված է Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եւ քաղաքացի Սմբուլ Հովհաննիսյանի միջեւ առերեսումը, որը պետք է տեղի ունենար նախորդ շաբաթ:
Հունիսի 28-ին, ժամը 14.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1987 թ. ծնված Բաբկեն Ն.-ն, որը հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքներն ստացել է Սևան-Երևան մայրուղու մոտ` ծառից վայր ընկնելու հետևանքով:
Ջաֆարովի խոսքերով՝ Ռուսաստանը ցանկանում է 2015 թվականին իր խաղաղապահ ուժերը տեղակայել տարածաշրջանում:
Սակայն ուկրաինացիները չեն պատրաստվում կանգ առնել ձեռք բերածով և պլանավորում են գումարներ հավաքել ևս 20 ԱԹՍ-ի համար:
Այս մասին նշված է HDP-ի Facebook-յան էջում:
«Ես պատուհանից նայում էի՝ մոտ երեք րոպե անց քամին հասավ մեր տանը՝ օդում շիֆրեր էին պտտվում, բարձեր, ծառի ճյուղեր, ապակու կտորներ։ Եթե քամին նույն ուժգնությունն ունենար, ինչը որ ուներ մինչև մեր տուն հասնելը, ուրեմն հիմա մեր տունն էլ քշել-տարել էր»։
Ըստ ՆՀՎ վարչության պետ Վահրամ Գուրողլյանի, հունվարին շուրջ 1 տոննա հերոինի հայտնաբերումից հետո վարչությունը թմրամիջոցի ապօրինի արտահանման հերթական խոշոր խմբաքանակն է կանխել. «Իրացնելով օպերատիվ տվյալներն` առանձնակի խոշոր չափի թմրամիջոցի ապօրինի արտահանման 2 դեպք ենք բացահայտել: Իրանի 2 քաղաքացի փոստային ծանրոցներով փորձ են արել շուրջ 4.5կգ «ափիոն» տեսակի թմրամիջոց արտահանել Կանադա, ինչը, սակայն, մեր աշխատակիցների զգոնության և արագ կողմնորոշման շնորհիվ հաջողվել է կանխել»:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվեց Վոլոդյա Ավետիսյանի գործով դատաքննությունը: Դատարանն արդեն անցել էր դատական վիճաբանությունների փուլին և այսօր դատական նիստի ընթացքում ճառով պետք է հանգես գար գործով մեղադրողը, սակայն հենց նրա միջնորդությամբ այսօր վերսկսվեց դատաքննությունը. մեղադրողը միջնորդեց վերսկսել դատաքննությունը՝ նշելով, որ պետք է հրապարակվեն քրեական գործի որոշ փաստաթղթեր, ինչպես նաև պետք է լսեն ամբաստանյալին:
Amnesty İnternational-ի տվյալներով՝ ներկայումս Ադրբեջանի բանտերում պահվում է 19 «խղճի բանտարկյալ»:
Հայաստանում ԱՄՆ դեսպանը հայկական ինքնության պահպանումը ԱՄՆ-ի հետ պայմանավորելու մասին ակնարկներ անգամ չի անում, ինքն իր ելույթներում փորձում է հնարավորինս շատ հայերեն բառեր օգտագործել, ԱՄՆ դեսպանատունը անվճար անգլերենի ուսուցման դասընթացներ է անցկացնում Հայաստանի հեռավոր մարզերում: Նա ոչ միայն հակառուսական ելույթներ չի ունենում, այլև գրեթե մշտապես հայտարարում է, որ ըմբռնումով է մոտենում Ռուսաստանի հետ Հայաստանի բացառիկ հարաբերություններին:
Համաձայնագիրը ստորագրվել է 2013 թվականի դեկտեմբերի 2-ին, Երևանում:
«Անկեղծորեն թանկ եմ գնահատում մեր միջև ձևավորված փոխըմբռնումն ու վստահությունը: Ուրախ կլինեմ Ձեզ հետ շփումը և համատեղ սերտ աշխատանքը շարունակելու՝ ի բարօրություն Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների»,- ասել է Վլադիմիր Պուտինը:
Դոնեցկում գնդակոծել են МИР 24, РЕН-ТВ և LifeNews հեռուստաալիքիների լրագրողներին:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում մարզպետների մասնակցությամբ հրավիրել է արտահերթ խորհրդակցություն:
«Դատելով իր արտահայտություններից ու դեմքի արտահայտությունից, ժողովրդի լեզվով ասած՝ կարելի է ենթադրել, որ իրեն դատ ու դատաստան չի հասնում, դրա համար միակ բանը, որ կարող եմ անել, կարող եմ կարեկցել իր հարազատներին, ուրիշ ոչ մի բան»,- Zham. am-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը՝ անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության համագումարում կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի հայտարարություններին՝ ուղղված Ռոբերտ Քոչարյանին:
Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:
Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած ապօրինի ծառահատումների գործերի քննության արդյունքում չորս ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.000 դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի չորս որոշում և հաշվարկվել է 1,07 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ բաժնի վարույթին հանձնված երեք գործերի քննության արդյունքում կայացվել է 150.000 դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ:
Մասիսի բժշկական կենտրոնի տարածքում ներարգանդային փուլում գտնվող պտուղների հայտնաբերման առիթով հարուցված երկու քրեական գործերը միացվել են մեկ վարույթում: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից՝ նշելով, որ քրեական գործի շրջանակներում երկու անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 1-ին մասով:
Եթե չունեք հակավիրուսային ծրագրավորում, կամ ունեք, բայց որոշել եք անջատել՝ ձեր համակարգիչը դատապարտված է այդ հղումը ուրիշներին ուղարկել։