Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան պատրաստ է մնալ ԵՄ-ի կազմում, եթե նրան տրամադրվի հատուկ կարգավիճակ

Daily Telegraph թերթի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիան պատրաստ է մնալ ԵՄ-ի կազմում՝ պայմանով, որ այն ենթարկվի խորը բարեփոխման, իսկ Լոնդոնին հատկացվի հատուկ կարգավիճակ, որը կառանձնանա ԵՄ-ին ավելի ցածր ինտեգրացիոն աստիճանով: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:

Քեմերոնն անցած ուրբաթ Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ-ի գագաթաժողովում ծանր պարտություն է կրել՝ չկարողանալով կանխել Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Ժան Կլոդ Յունկերի ընտրվելը.

«Յունկերն առաջադրվել է որպես Եվրահանձնաժողովի նոր նախագահ, և Մեծ Բրիտանիան աշխատելու է նրանց հետ: Սակայն մենք ակնկալում ենք, որ նա կկարողանա լուծել այն հարցերը, որոնք մտահոգում են Լոնդոնին: Մեզ համար դա միասնական նպատակից հրաժարում է, դեպի ուր շարժվում է ԵՄ-ը:

Մենք հանդես չենք գալիս ԵՄ-ի եվրոգոտւ երկրների հետագա ինտեգրման դեմ: Ես կարծում եմ, որ դա անխուսափելի է: Եվրոգոտու երկրներն իրենք պետք է ընդունեն ինքնուրույն որոշումներ: Սակայն ես գիտեմ, որ Մեծ Բրիտանիայի ժողովուրդը չի ցանկանում մասնակցել դրանք, նա ձգտում է խուսափել միասնական շուկայի համար եվրոգոտւ երկրների հետագա մերձեցումից»:

Սրանից առաջ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ եթե 2015 թվականի մայիսի խորհրդարանական ընտրություններից հետո մնա կառավարության ղեկին, ապա 2017 թվական ին անցկացնելու է ԵՄ-ի հետ հարաբերությունների մասին հանրաքվե, որն առնչվելու է նաև ԵՄ-ից Միացյալ թագավորության դուրս գալու հարցին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս