Բաժիններ՝

Ուկրաինայում գնդակոծվել են ռուսական հեռուստաալիքների նկարահանող խմբերը. կա զոհ

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Դոնեցկում գնդակոծել են МИР 24, РЕН-ТВ և LifeNews հեռուստաալիքիների լրագրողներին: Այս մասին հայտարարել է Դոնեցկում գտնվող МИР 24-ի թղթակից Ալեքսանդր Լեոնենկոն, որի խոսքերով՝ հեռուստաալիքի նկարահանող խմբին գնդակոծել են այսօր առավոտյան:

«Առաջին հեռուստաալիքի» կայքն իր հերթին հայտնել է, որ Դոնեցկի գիշերային մարտերի ժամանակ գնդակոծվել են նաև РЕН-ТВ և LifeNews հեռուստաալիքների նկարահանող խմբերը: Ոչ ոք չի տուժել:

Դրանից առաջ էլ հաղորդվել է, որ զոհվել է «Առաջին հեռուստաալիքի» 68-ամյա Անատոլի Կլյանը: Նա մահացու վերք է ստացել որովայնի շրջանում, երբ ռեպորտաժ էր պատրաստում հունիսի 30-ի գիշերը: Հաղորդվում է, որ կրակոցներն արձակվել են ուկրաինացի զինվորականների կողմից:

Դա Ուկրաինայում ռուս լրագրողների զոհվելու առաջին դեպքը չէ: Հունիսի 17-ին Լուգանսկի մոտ ականանետային հրետակոծության հետևանքով զոհվել են Համառուսական պետական հեռուստառաադիոհեռարձակման ընկերության (ВГТРК) նկարահանող խմբի անդամներ Իգոր Կոռնելյուկն ու Անտոն Վոլոշինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս